If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Հանում․ 14 - 6

14-ից հանում ենք 6՝ առաջին հերթին մտածելով 2-ի և 4-ի հանման մասին: Հեղինակ՝ Սալ Քան։

Տեսանյութի սղագրությունը

Արի հաշվենք, թե ինչի է հավասար "14-2"-ը, հետո "14-4"-ը և "14-6"-ը։ Խորհուրդ եմ տալիս կանգնեցնել տեսանյութը և ինքնուրույն փորձել։ Ենթադրում եմ, որ արդեն փորձեցիր, հիմա արի միասին մտածենք։ "14" թվի գրելաձևից արդեն պարզ է, որ այն ունի տասնյակների մեկ խումբ։ Դա երևում է այս "1"-ից և գումարած "4" միավոր։ Արի համոզվենք, որ ներքևում ունենք 14 առարկա։ 1, 2, 3, 4, 5, 6 7, 8, 9, 10։ Հաստատ համոզվեցինք, որ ունենք տասնյակների խումբը։ Ընդգծեմ մեր տասնյակների 1 խումբը։ Եվ հետո, քանի՞ միավոր մնաց․ ունեմ 1, 2, 3, 4։ Դեռ ունենք 4 միավոր։ Սա իսկապես 14-ն է։ Այստեղ իմ 1-ն իրենից ներկայացնում է տասնավորների կարգի թիվը՝ տասնյակների 1 խումբը։ Եվ հետո ունենք 4 միավոր և կարող ենք ասել, որ սա իսկապես 14-ն է: Արի մտածենք, թե ինչ կստացվի 14-2-ը։ Շատ լավ, կարող ենք 2 առարկա հեռացնել։ Եվ քանի՞սը մնացին․ տասնավորների կարգում ոչինչ չփոխվեց։ Այսինքն՝ 1 տասնյակ և հաջորդիվ քանի՞ միավոր մնաց, դեռ 2 միավոր էլ ունենք՝ 1, 2։ Ուրեմն՝ մենք կունենանք 12 առարկա։ Իսկ ինչի՞ է հավասար "14-4"-ը։ Եկեք վերադարձնեմ մեր 14-ը։ Այսպես ջնջեցի. հաշվենք "14-4"-ը։ Ես պատրաստվում եմ հեռացնել 1, 2, 3 և 4 առարկան։ Հեռացրի այս 4 հատը, ի՞նչ ստացվեց։ Դեռ ունենք 10-երի 1 խումբ և մնացինք 0 միավորով։ Էլ միավորներ չունեմ՝ դրանք 0 են։ Այսպիսով՝ պարզեցինք, որ 14-4-ը հավասար է 10-ի, 14-ը 10+4-ն է։ Իսկ հիմա հանում ենք 4-ը, որպեսզի ստանանք 10-ը։ Արի դա գրեմ։ Սա նույնն է, ինչ 10+4, որը 14-ն է, և հետո հանենք 4, այսինքն՝ եթե ունենք 10+4-4 4-4-ը հավասար է 0-ի, ապա մեզ մնում է 10+0 կամ ուղղակի 10։ Կարող ենք նույնը անել վերևի հավասարության հետ։ 14-ը 10+4-ն է։ Եվ դրանից հանենք 2։ Ի՞նչ կստանանք, երբ 10-ին գումարենք 4, հանենք 2։ Լրիվ նույն արդյունքը։ Արի այն պարզեցնենք։ Սա նույն 2-ն է։ Սա էլ պարզեցրինք և ստացանք 0։ Արի կատարենք վերջին վարժությունը։ Ի՞նչի է հավասար 14-6-ը։ Հեռացնում ենք 1, 2, 3, 4, հետո 5 և 6-ը։ Այստեղ խախտեցինք տասնավորների կարգը։ Փաստորեն, միանիշ թիվ ենք ստանալու։ Մեզ մնաց 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8։ Ուրեմն՝ սա հավասար է 8-ի։ Եվ ավարտեցինք։