Հիմնական նյութ
Թվաբանություն
Դասընթաց․ (Թվաբանություն) > Բաժին 2
Դաս 6: Բաժանում. կարգային միավորի արժեք և մակերեսԲաժանել կարգային միավորի արժեքի կիրառմամբ
5600 : 8 և 846 ։ 2 բաժանելու համար կիրառում ենք կարգային միավորի
արժեքի հասկացությունը:
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։
Տեսանյութի սղագրությունը
Ինչի՞ է հավասար հինգ հազար վեց հարյուր բաժանած ութը։ Հավանական է, որ դուք կսկսեք լուծել սյունակով՝ երկար բաժանման միջոցով։ Եվ դա սխալ չի լինի։ Դուք կարող եք այս եղանակն օգտագործել, եթե թուղթ ունեք ձեր ձեռքին։ Բայց ես ցանկանում եմ ձեզ ցույց տալ, որ սա կարող եք հաշվել նաև մտքում։ Հինգ հազար վեց հարյուր բաժանած ութը նույնն է, ինչ հիսունվեց անգամ հարյուր բաժանած ութը։ Հինգ հազար վեց հարյուրը, ահա, այս կողքի զրոները, որ կան, իրենցից ներկայացնում է հիսունվեց հարյուրակ։ Այսինքն՝ հիսունվեց անգամ հարյուրը նույնն է, ինչ հինգ հազար վեց հարյուրը։ Մենք կարող ենք այս անդամների տեղերը փոխելը, որպեսզի ավելի հարմար լինի բաժանում անելը։ Կարող ենք գրել հարյուր անգամ հիսունվեց բաժանած ութի։ Եկեք գրենք։ Հարյուր հարյուր անգամ հիսունվեց բաժանած ութի։ Եթե հիշում եք բազմապատկման աղյուսակը, ապա կարող եք ասել, որ յոթ անգամ ութ հավասար է հիսունվեցի։ Ուրեմն հիսունվեց բաժանած ութի կստանանք յոթ։ Եվ ունենք յոթ անգամ հարյուր։ Սա էլ հավասար է յոթ, կողքին երկու զրո, այսինքն՝ յոթ հարյուրի։ Ահա, յոթ հարյուր։ Եվ վերջ։ Եկեք լուծենք մեկ այլ արտահայտություն։ Ունենք ութ հարյուր քառասունվեց բաժանած երկուսի։ Եկեք ութ հարյուր քառասունվեցը բաժանենք բաղադրիչների։ Գրենք կարգային գումարելիների գումարի տեսքով։ Կստանանք ութ հարյուր գումարած քառասուն, գումարած վեց և, ահա, այսքանը բաժանած երկուսի։ Տեսեք՝ ինչքանով սա մեզ օգնեց։ Մենք հիմա կարող ենք փակագծերի ներսում գտնվող թվերը հերթով բաժանել երկուսի։ Երևի հիշեցիք, որ նման բան մենք անում ենք բազմապատկման ժամանակ և սա կոչվում էր բաշխական օրենք։ Սա էլ կարող ենք անվանել բաշխական օրենք, պարզապես, այս անգամ կատարում ենք բաժանում։ Ուրեմն սա կլինի ութ հարյուր բաժանած երկուսի, բաժանած երկուսի, գումարած քառասուն բաժանած երկուսի, գումարած վեց բաժանած երկուսի։ Ահա։ Հիմա տեսնենք, թե սրանք ինչի են հավասար։ Ութ հարյուր բաժանած երկուսի կստանանք չորս հարյուր։ Քառասուն բաժանած երկուսի հավասար է քսանի։ Եվ վեց բաժանած երկու հավասար է երեքի։ Ուրեմն ունենք չորս հարյուր գումարած քսան, գումարած երեք։ Հավասար է չորս հարյուր քսաներեքի։ Իրականում մենք հենց նույն բանը կանեինք, եթե լուծեինք երկար բաժանումով։ Մենք կվերցնեինք բոլոր կարգերը և հերթով կբաժանեինք երկուսի վրա։ Ութ բաժանած երկուսի կստանանք չորս, չորս բաժանած երկուսի կստանայինք երկու, վեց բաժանած երկուսի կստանայինք երեք։ Եվ արդյունքում նորից կստանանք չորս հարյուր քսաներեք։ Եկեք լուծենք վերջինը։ Ունենք ինը հարյուր վաթսուներեք բաժանած ենթադրենք իննի վրա։ Բաժանենք իննի վրա, ահա։ Ինը հարյուր վաթսուներեքը նույնն է, ինչ ինը հարյուր գումարած վաթսուներեք։ Գրենք ինը հարյուր գումարած վաթսուներեք։ Մենք գիտենք, թե ինչի է հավասար ինը հարյուր բաժանած իննի և գիտենք նաև, որ վաթսուներեքը իննի բազմապատիկն է։ Դրա համար այլևս վաթսուներեքը չենք բաժանում բաղադրիչների և չենք բացում։ Սա կբաժանենք իննի վրա։ Եվ հիմա հերթով փակագծի բոլոր անդամները բաժանում ենք իննի վրա։ Ինը հարյուր բաժանած ինը բաժանած ինը գումարած վաթսուներեք բաժանած ինը։ Ահա։ Եվ ինը հարյուր բաժանած ինը հավասար է հարյուրի։ Գրենք հարյուր գումարած վաթսուներեք բաժանած իննի հավասար է յոթի։ Ստացանք հարյուր գումարած յոթ, այսինքն՝ մեկ հարյուրակ և յոթ միավոր։ Հավասար է հարյուր յոթի։ Այս եղանակն իսկապես շատ օգտակար է, քանի որ դա հնարավորություն է տալիս առանց թղթի արագ բաժանում կատարել։