If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Բազմապատկման այլ եղանակներ

Բազմապատկելու համար օգտագործում ենք խմբավորումներ և կրկնվող գումարում:  Հեղինակ՝ Սալ Քան։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Եթե մենք ունենք երկու խումբ, յուրաքանչյուրում՝ չորս այսպիսի իր, ահա, սա՝ առաջին խումբը, և սա՝ երկրորդ խումբը, ապա մենք սա կարող ենք գրել ահա այսպես՝ երկու անգամ չորս: Եվ սա էլ նույնն է, ինչ չորս գումարած չորս: Մենք կարող ենք հաշվել: Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ: Չորս գումարած չորս հավասար է ութի: Այսինքն՝ մենք ունենք երկու խումբ չորս կամ չորս գումարած չորս պարզապես: Խորհուրդ եմ տալիս դադարեցնել տեսանյութը և ինքնուրույն փորձել խմբավորել այս ութ իրերը: Բայց խմբավորել այնպես, որ կարողանանք ներկայացնել երկու թվերի արտադրյալի տեսքով: Ահա այստեղ մենք ութը գրեցինք երկու անգամ չորս: Ես հույս ունեմ, որ դուք դադարեցրել եք տեսանյութը և ինքնուրույն հասել եք ինչ-որ արդյունքի: Իսկ հիմա եկեք միասին փորձենք: Խմբավորենք այսպես. չորս խումբ, յուրաքանչյուրում՝ երկու իր: Ահա, առաջին խումբը: Սա՝ առաջին խումբը, սա՝ երկրորդ, երրորդ և չորրորդ խումբը: Ունենք չորս խումբ, յուրաքանչյուրում՝ երկու իր: Ուրեմն կարող ենք գրել չորս անգամ երկու, որն էլ նույնն է, ինչ երկու գումարած երկու գումարած երկու և գումարած երկու: Սա էլ հավասար է երկու գումարած երկու հավասար է չորս, չորս գումարած երկու՝ վեց, վեց գումարած երկու հավասար է ութ: Ահա, նորից ստացանք ութ: Առաջին օրինակում մենք երկու անգամ գումարել էինք չորս: Չորս գումարած չորս: Իսկ ահա երկրորդ օրինակում մենք չորս հատ երկուս ենք իրար գումարել: Իսկ է՞լ ինչպես կարող ենք խմբավորել այս առարկաները: Եկեք խմբավորենք մեկական: Այսինքն՝ լինելու է ութ խումբ և յուրաքանչյուրում՝ մեկ այսպիսի եռանկյուն: Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ և ութ: Սա էլ կարող ենք գրել ութ անգամ մեկ: Եվ որն էլ հավասար է մեկ գումարած մեկ գումարած մեկ գումարած մեկ, մեկ, երկու, երեք, չորս, հինգ գումարած մեկ՝ վեց, յոթ և ութերորդ մեկը: Դե, սա էլ հավասար է ութի: Ահա այս վերջին օրինակը կարող ենք խմբավորել այսպես. մեկ խումբ ութ, այսինքն՝ վերցնում ենք ամբողջ ութը՝ ութ իրերն էլ, և ունենում ենք մեկ խումբ, որտեղ կա ութ նման եռանկյուն: Մենք գրում ենք մեկ անգամ ութ: Ահա: Սա էլ իհարկե հավասար է ութի: Մենք այլևս չենք կարող ութին գումարել ութ կամ մեկ այլ թիվ: Պարզապես գրում ենք ութ: Հիմա մեկ այլ հարց ունեմ ձեզ: Այսքան ժամանակ մենք քննարկում ենք այս չորս խմբերն իրարից անկախ: Այս չորսը առանձին-առանձին խմբավորում ենք: Իսկ ի՞նչ կստացվի, եթե սրանք դիտարկենք որպես ութ իր պարունակող չորս խմբեր: Ահա, եկեք նոր էջից սրանք բոլորը ունենանք: Սրանք իրարից անկախ չորս խմբեր են: Ահա: Եվ ամեն խմբում կա ութ եռանկյուն: Սա՝ մեկ, սա՝ երկու, սա՝ երրորդ խումբը և չորրորդ խումբը: Դե, սա կարող ենք գրել չորս անգամ ութ, որն էլ նույնն է, ինչ ութ գումարած ութ գումարած ութ և գումարած ութ: Ութ գումարած ութ հավասար է տասնվեց: Տասնվեց գումարած ութ՝ քսանչորս: Քսանչուրս գումարած ութ հավասար է երեսուներկուսի: Երեսուներկու: