If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Երկար բաժանում. 280 ։ 5

Սովորիր 280 ։ 5-ի նման արտահայտությունները լուծել երկար բաժանմամբ:  Պատասխանն առանց մնացորդի է: Հեղինակ՝ Սալ Քան։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Եկեք այսօր ավելի բարդ վարժություններ լուծենք։ Բաժանենք երկու հարյուր ութսունը հինգի վրա։ Խորհուրդ եմ տալիս դադարեցնել տեսանյութը և փորձել ինքնուրույն գտնել արտահայտության արժեքը՝ օգտագործելով այն եղանակը, որը մենք սովորեցինք նախորդ տեսանյութում։ Հիմա եկեք փորձենք միասին։ Եկեք նորից գրենք վարժությունը, բայց այս անգամ արդեն սյունակով։ Երկու հարյուր ութսուն, ահա, սա բաժանման նշանը, բաժանած հինգի։ Երկուսի մեջ քանի՞ հատ հինգ կա։ Երկուսի մեջ հինգ չկա, նշանակում է՝ գրում ենք զրո։ Զրո անգամ հինգ հավասար է զրոյի։ Երկու հանած զրո կստանանք երկու։ Հիմա իջեցնում ենք հաջորդ թիվը՝ ութը։ Ստանում ենք քսանութ։ Քսանութի մեջ քանի՞ հատ հինգ կա։ Գիտենք, որ հինգ անգամ հինգ հավասար է քսանհինգի և հինգ անգամ վեց հավասար է երեսունի։ Բայց հինգ անգամ վեցը մեծ է քսանութից։ Դրա համար վերցնում ենք հինգ անգամ հինգը, այսինքն՝ քսանհինգը։ Հինգ անգամ հինգ հավասար է քսանհինգի։ Քսանութ հանած քսանհինգ կստանանք երեք։ Եվ իջեցնում ենք հաջորդ նիշը՝ զրոն։ Մենք արդեն գիտենք, որ երեսունի մեջ կա վեց հատ հինգ։ Ուրեմն վեց անգամ հինգ հավասար է երեսունի, երեսուն հանած երեսուն հավասար է զրոյի։ Երկու հարյուր ութսուն բաժանած հինգ հավասար է հիսունվեցի։ Հաջորդ տարբերակը, որ կարող ենք անել հետևյալն է․ նորից գրում ենք նույն ձևով։ Երկու հարյուր ութսուն բաժանած հինգի։ Բայց այս անգամ ոչ թե դիտարկում ենք երկուսը, այլ վերցնում ենք մի անգամից քսանութը։ Եվ տեսնում ենք՝ քսանութի մեջ քանի հինգ կա։ Կա հինգ հատ։ Ուրեմն հավասար է քսանհինգի։ Քսանութից հանած քսանհինգ՝ երեքի։ Իջեցնում ենք զրոն։ հավասար է երեսունի։ Դե երեսունն էլ պարունակում է վեց հատ հինգ։ Վեց անգամ հինգ հավասար է երեսունի։ Ահա ևս մեկ տարբերակ, որով հասկացանք, որ երկու հարյուր ութսուն բաժանած հինգը հավասար է հիսունվեցի։ Այլ կերպ եթե մտածենք, վերցնենք դիտարկենք կարգերը։ Ունենք երկու հարյուր ութսուն թիվը։ Երկու հարյուր ութսուն թվի մեջ հարյուրակների կարգում կա երկու։ Ուրեմն երկու հարյուրի մեջ քանի՞ հարյուր անգամ հինգ կա։ Երկու հարյուրի մեջ ոչ մի հարյուր անգամ հինգ չկա։ Ուրեմն զրո։ Հաջորդը վերցնում ենք երկու հարյուր ութսունը։ Եվ այստեղ արդեն դիտարկում ենք՝ քանի տաս անգամ հինգ կա։ Երկու հարյուր ութսունի մեջ կա հիսուն անգամ հինգ։ Ուրեմն հիսուն անգամ հինգ կստանանք երկու հարյուր հիսուն և կմնա երեսունը։ Եվ դիտարկում ենք հիմա էլ՝ երեսունի մեջ քանի հատ, քանի միավոր հինգ կա։ Երեսունի մեջ էլ կա վեց միավոր հինգ։ Եվ ստանում ենք վեց անգամ հինգ՝ երեսուն։ Երեսուն հանած երեսուն հավասար է զրոյի։ Ուրեմն երկու հարյուր ութսուն բաժանած հինգի հավասար է հինգ տասնյակ, վեց միավոր կամ պարզապես հիսունվեց, ինչպես մենք արդեն գտել էինք։