If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Երկնիշ թվի բազմապատկում միանիշ թվով

Սովորիր երկնիշ թիվն առանց վերախմբավորման բազմապատկել միանիշ թվով:  Բազմապատկում ենք՝ 32 x 3: Հեղինակ՝ Սալ Քան։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Եկեք հաշվենք, թե ինչի է հավասար երեք անգամ երեսուներկուսը: Ահա, երեք անգամ երեսուներկու։ Բայց եկեք սա մեկ այլ տեսքով գրենք։ Սկզբում գրենք մեծ թիվը՝ երեսուներկուսը, և քանի որ փոքր թիվը միանիշ թիվ է, այսինքն` այն ունի միայն միավորների կարգ, ապա դա կգրենք երկուսի ներքևում: Ահա այսպես։ Մենք այստեղ գրեցինք երեսուներկու անգամ երեք, բայց մենք նույն արժեքն ենք ստանում, ինչ երեք անգամ երեսուներկուսը։ Եվ սա միակ ձևը չէ հաշվելու, այլ ձևեր էլ կան, բայց սա շատ հարմար է։ Սկսում ենք երեքից և այն բազմապատկում երեսուներկուսի բոլոր բաղադրիչներով՝ բաղադրիչներից յուրաքանչյուրով։ Սկզբում երեք անգամ երկու։ Երեք անգամ երկու, գրենք, հավասար է վեցի։ Եվ այն գրում ենք միավորների կարգում։ Երեք անգամ երեք։ Սա էլ հավասար է իննի։ Երեք անգամ երեք հավասար է իննի։ Եվ դա էլ գրում ենք տասնյակների կարգում։ Եվ վերջ։ Երեք անգամ երեսուներկու հավասար է իննսունվեցի։ Եվ ես կցանկանայի, որ դուք մի փոքր մտածեիք, թե ինչու է սա բազմապատկում անելու համար հարմար տարբերակ։ Ես ձեզ մի քիչ կօգնեմ այս հարցում։ Երեք անգամ երեսուներկուսը նույնն է, ինչ երեք անգամ երեսուն գումարած երեք անգամ երկու։ Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ նույն բանը մենք արել ենք նաև սյունակաձև բազմապատկման ժամանակ։ Երեք անգամ երկու հավասար է վեցի, և երեք անգամ երեսուն հավասար է իննսունի։ Իննսուն գումարած վեց հավասար է իննսունվեց։