Հիմնական նյութ
Թվաբանություն
Դասընթաց․ (Թվաբանություն) > Բաժին 2
Դաս 4: Բազմանիշ թվերի բազմապատկում- Երկնիշ թվի բազմապատկում միանիշ թվով
- Եռանիշ թվի բազմապատկում միանիշ թվով
- Բազմապատկել առանց վերախմբավորման
- Եռանիշ թվի բազմապատկում միանիշ թվով (վերախմբավորմամբ)
- Քառանիշ թվի բազմապատկումը միանիշ թվով
- Բազմապատկել վերախմբավորմամբ
- Երկնիշ թվերի բազմապատկում
- Բազմապատկել երկնիշ թվեր
- Բազմանիշ թվերի բազմապատկում
- Բազմանիշ թվերի բազմապատկում
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Քառանիշ թվի բազմապատկումը միանիշ թվով
Սովորիր քառանիշ թիվը բազմապատկել միանիշ թվով: 8085-ը բազմապատկում ենք 9-ով: Հեղինակ՝ Սալ Քան։
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։
Տեսանյութի սղագրությունը
Եկեք ինը բազմապատկենք ութ հազար ութսունհինգով։ Ինչպես միշտ նախ փոխենք տեղերը: Այսինքն` սկզբում գրենք ութ հազար ութսունհինգը և ներքևում` ինը։ Դնենք բազմապատկման նշանը։ Դե ինչ, պատրաստ եմ։ Նախ և առաջ ինը բազմապատկենք հինգով։ Դե գիտենք, որ հավասար է քառասունհինգի։ Հինգը գրենք միավորների կարգում, իսկ չորսը գրենք տասնավորների վերևում։ Այսպիսով՝ հինգ անգամ ինը հավասար է քառասունհինգի։ Շարունակենք։ Ինն անգամ ութ, և գումարենք չորս։ Ինն անգամ ութ հավասար է յոթանասուներկուսի, գումարած չորս հավասար է յոթանասունվեցի։ Վեցը գրենք տասնավորների կարգում, իսկ յոթը գրենք հարյուրակների կարգի վերևում։ Ինն անգամ զրո հատ հարյուր և գումարած յոթ հավասար է յոթի։ Եվ վերջապես` ինն անգամ ութ, որն արդեն գիտենք` հավասար է յոթանասուներկուսի։ Պարզապես գրում ենք յոթանասուներկուսը այստեղ, և պատրաստ է։ Ութ հազար ութսունհինգ անգամ ինը հավասար է յոթանասուներկու հազար յոթ հարյուր վաթսունհինգի։ Այժմ էլ մեկ այլ օրինակ փորձենք, որպեսզի լուծման քայլերի հերթականությունը լավ տպավորվի ձեզ մոտ։ Եկեք յոթը բազմապատկենք հինգ հազար երեք հարյուր իննսունվեցով։ Ես առաջարկում եմ, որ կանգնեցնեք տեսահոլովակը և փորձեք ինքներդ։ Ես պատրաստվում եմ փոխել տեղերը։ Հինգ հազար երեք հարյուր իննսունվեց անգամ յոթ։ Յոթ անգամ վեց հավասար է քառասուներկուսի։ Երկուսը՝ միավորների կարգում, իսկ չորսը՝ տասնավորների վերևում։ Այժմ պիտի յոթը բազմապատկենք իննով, գումարենք չորս։ Յոթ անգամ ինը հավասար է վաթսուներեքի, գումարած չորս հավասար է վաթսունյոթի։ Յոթը գրենք տասնավորների կարգում, իսկ վեցը՝ հարյուրակների վերևում։ Հիմա յոթը բազմապատկենք երեքով և գումարենք վեց։ Յոթ անգամ երեք հավասար է քսանմեկի, գումարած վեց՝ քսանյոթ։ Յոթը գրենք հարյուրավորների կարգում, իսկ երկուսը գրենք հազարավորների վերևում։ Եվ վերջապես յոթ անգամ հինգ հավասար է երեսունհինգի, գումարած երկու հավասար է երեսունյոթի։ Վերջ․ մենք պարզեցինք, որ հինգ հազար երեք հարյուր իննսունվեց անգամ յոթ հավասար է երեսունյոթ հազար յոթ հարյուր յոթանասուներկուսի։