If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ
Այժմ0:00Ընդհանուր տևողությունը4:07

Տեսանյութի սղագրությունը

Այս տեսանյութում բազմապատկենք երեսունվեցը և քսանյոթը, այսինքն՝ երկնիշ թիվ անգամ երկնիշ թիվ։ Եկեք այս արտահայտությունը լուծենք այս տարբերակով։ Երեսունվեցը նախ կբազմապատկենք յոթով, հետո երեսունվեցը կբազմապատկենք քսանով և վերջում արժեքները կգումարենք իրար։ Ես այս տեսանյութում ցանկանում եմ ձեզ ցույց տալ նախ բազմապատկման ընթացքը և հետո կքննարկենք, թե այս թվերից յուրաքանչյուրն իրենից ինչ է ներկայացնում։ Ուրեմն նախ սկսում ենք երեսունվեց անգամ յոթ կամ յոթ անգամ երեսունվեց, տարբերություն չկա։ Սկսում ենք միավորների կարգից։ Յոթ անգամ վեց հավասար է քառասուներկուսի։ Երկուսը գրում ենք, չորսը փոխանցում տասնյակների կարգ։ Հետո յոթ անգամ երեք․ ստացվեց քսանմեկ, բայց այստեղ չորս ունենք։ Գումարած չորս հավասար է քսանհինգի։ Գրում ենք հինգը, և քանի որ երեքը վերջին թիվն էր, կգրենք նաև երկուսը։ Ստացանք երկու հարյուր հիսուներկու։ Հիմա բազմապատկենք երեսունվեցը և քսանը։ Միավորների կարգում գրենք զրո, քանի որ մենք երեսունվեցը բազմապատկում ենք մի թվով, որը գտնվում է տասնյակների կարգում։ Դա պարզապես երկու չէ, այլ քսան։ Երկու անգամ վեց․ եկեք պարզապես ինչպես տեսնում ենք, այնպես ասենք։ Այսինքն՝ երկու անգամ վեց, ոչ թե քսան անգամ վեց, քանի որ մի փոքր ուշ մենք քննարկելու ենք յուրաքանչյուր կարգում գրված թվերը։ Ուրեմն երկու անգամ վեց հավասար է տասներկուսի։ Երկուսը կգրենք և մեկը կփոխանցենք։ Ահա սա ջնջենք, որ չխանգարի։ Եվ երկու անգամ երեք հավասար է վեցի, բայց գումարած մեկ հավասար է յոթի։ Ստացանք յոթ հարյուր քսան։ Հիմա գումարենք արժեքները։ Երկուսին գումարած զրո հավասար է երկուսի, հինգին գումարած երկու հավասար է յոթի։ Եվ երկուսին գումարած յոթ հավասար է իննի։ Ստացանք ինը հարյուր յոթանասուն երկու։ Տեսեք մենք երեսունվեցը բազմապատկեցինք քսանով և ստացանք յոթ հարյուր քսան։ Պատկերացրեք, եթե մենք այստեղ զրո չդնեինք։ Կստանայինք յոթանասուներկու, բայց իրականում այս երկուսը պարզապես երկու չէ, այլ քսան։ Հիմա եկեք լուծենք նույն արտահայտությունը, բայց ավելի լուրջ մտածենք, թե ինչ են այս թվերն իրենցից ներկայացնում։ Երեսունվեցը բազմապատկենք յոթով։ Յոթ անգամ վեց հավասար է քառասուներկուսի։ Երկուսը գրում ենք, իսկ քառասունը տանում տասնյակների կարգ։ Յոթ անգամ երեք։ Սա իրականում պարզապես երեք չէ, այլ երեսուն։ Ուրեմն յոթ անգամ երեսուն հավասար է երկու հարյուր տասի, գումարած քառասուն հավասար է երկու հարյուր հիսունի։ Այսինքն՝ ներքևում գրում ենք երկու հարյուր հիսուն, և քանի որ միավորների կարգում ունենք նաև երկու, կստանանք երկու հարյուր հիսուներկու։ Հիմա բազմապատկենք քսանը և երեսունվեցը։ Քսան անգամ վեց հավասար է հարյուր քսանի։ Այսինքն՝ մեկ հարյուրակ, երկու տասնյակ, զրո միավոր։ Դե ուրեմն եկեք գրենք երկու տասյնակ զրո միավոր և մեկ հարյուրակն էլ փոխանցում ենք (սա ջնջենք, որ չխանգարի) քսան անգամ երեսուն հավասար է վեց հարյուրի, գումարած հարյուր կստանանք յոթ հարյուր։ Ստացանք յոթ հարյուր քսան։ Հիմա իրար ենք գումարում արժեքները․ երկուսին գումարած զրո ստանում ենք երկու, հինգին գումարած երկու հավասար է յոթի, երկուսին գումարած յոթ՝ իննի։ Ստացանք ինը հարյուր յոթանասուներկու։