Եթե տեսնում ես այս հաղորդագրությունը, նշանակում է՝ մեզ չի հաջողվում կայքում արտաքին ռեսուրսներ բեռնել։

If you're behind a web filter, please make sure that the domains *.kastatic.org and *.kasandbox.org are unblocked.

Հիմնական նյութ

Անկյան հիմունքներ․ ամփոփում

Կրկնիր՝ ինչ է անկյունը, և ինչպես է այն չափվում։

Ի՞նչ է անկյունը։

Անկյունը հարթության այն մասն է, որը սահմանափակված է նույն սկզբնակետով երկու ճառագայթներով։
Հատվող ուղիղները կամ հատվածները նույնպես կազմում են անկյուններ։

Վարժություն․ Սովորում ենք անկյունները

Խնդիր 1
Այս պատկերներից ո՞րն է անկյուն։
Ընտրիր ճիշտ պատասխանը։

Անկյունների չափում

Անկյունները չափվում են աստիճաններով։
Ինչքան լայն է բացված անկյունը, այնքան մեծ է նրա աստիճանային չափը։ Եթե համեմատես այս երկու անկյունները, ապա առաջինն ավելի լայն է։
Հետևաբար, այս անկյան աստիճանային չափը
ավելի մեծ է, քան այս անկյան աստիճանային չափը։

Վարժությունների շարք․ ո՞ր անկյունն է ավելի մեծ։

Խնդիր 2ա
Ո՞ր անկյունն է ավելի մեծ։
Ընտրիր ճիշտ պատասխանը։

Ուզո՞ւմ ես փորձել նմանատիպ խնդիրներ լուծել։ Տես այս վարժությունը։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: