If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ուղիղներ, հատվածներ և ճառագայթներ. ամփոփում

Կրկնիր ուղիղների, հատվածների և ճառագայթների հիմունքները։   Տարբերակիր և գծիր ուղիղներ, հատվածներ և ճառագայթներ վարժություններում։  

Ուղիղներ, հատվածներ և ճառագայթներ

Ուղիղը անվերջ ձգվում է երկու ուղղություններով, այսպես՝
Հատվածն ուղղի մաս է։ Այն ունի երկու ծայրակետեր, այսպես՝
Ճառագայթը սկսվում է մի կետից և անվերջ շարունակվում է մեկ ուղղությամբ:
Ուզո՞ւմ ես իմանալ ավելին ուղիղների, հատվածների և ճառագայթների մասին։ Նայիր այս տեսանյութը:

Վարժությունների շարք 1. Ճանաչիր ուղիղները, հատվածներն ու ճառագայթները

Խնդիր 1ա
Հետևյալ պատկերներից որո՞ւմ է կետագծված կանաչ ճառագայթ։
Յուրաքանչյուր պատկերում դիտարկիր ամբողջ կետագծված մասը։
Ընտրիր ճիշտ պատասխանը։

Ուզո՞ւմ ես լուծել նմանատիպ խնդիրներ։ Տես այս վարժությունը։

Վարժությունների շարք 2. Նկարիր ուղիղներ, հատվածներ և ճառագայթներ

Խնդիր 2ա
Տեղափոխիր ուղիղներն այնպես, որ մի ուղիղն անցնի A և D կետերով, իսկ մյուսը՝ B և C։
Սրանք ուղիղներ են, որովհետև ունեն
և անվերջ շարունակվում են
։

Ուզո՞ւմ ես փորձել նմանատիպ այլ խնդիրներ։ Տես այս վարժությունը։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: