Հիմնական նյութ
Պտույտներ. ամփոփում
Կրկնիր պտույտների հիմունքները և փորձիր ինքնուրույն մի քանի պտույտ կատարել։
Ի՞նչ է պտույտը
Պտույտը երկրաչափական ձևափոխության տեսակ է, որը պատկերի ցանկացած կետ պտտում է տրված կետի շուրջը տրված աստիճանային չափով:
Օրինակ, դիտելով հնգանկյան պտույտը կետի շուրջը՝ կարող ենք տեսնել, որ պտտման անկյունը ներքևում է, որը, պատկերն իր օրիգինալ դիրքից պտտելու հետ, գնալով մեծանում է։
Պտույտի արդյունքը մի նոր պատկեր է, որն անվանում են կերպար։ Կերպարը հավասար է օրիգինալ պատկերին՝ նախակերպարին։
Եթե ուզում ես իմանալ ավելին պտույտների վերաբերյալ, նայիր տեսանյութը.
Պտույտների կատարում
Չնայած պատկերը կարելի է պտտել ցանկացած աստիճանով, սովորաբար պտտում են այնպիսի անկյուններով, ինչպիսիք են -ը, -ը և այլն։
Եթե աստիճանը ցույց տվող թիվը դրական է, ուրեմն պատկերը պետք է պտտվի ժամսլաքին հակառակ ուղղությամբ։
Եթե աստիճանը ցույց տվող թիվը բացասական է, ուրեմն պատկերը պտտվելու է ժամսլաքի ուղղությամբ։
Պատկերը կարող ենք պտտել ցանկացած կետի շուրջ։
Օրինակ
Պտտման կենտրոնը կետն է:
Եթե ուզում ես իմանալ ավելին պտույտների վերաբերյալ, նայիր տեսանյութը.
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։