If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Կարգային միավորներով գրելու օրինակ. 42

42-ը ներկայացնում ենք որպես 4 տասնյակ և 2 միավոր։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Այս տեսանյութում, ես ուզում եմ փորձել կանաչ կտորներով ներկայացված այս քանակը, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում է 1 միավորի, ներկայացնել մեզ հայտնի թվանշաններով: Ասենք, 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9-ով: Դա անելու համար, ես պատրաստվում եմ սա խմբավորել համապատասխան տասնյակների և տեսնել քանի տասնյակ ու եթե անհրաժեշտ լինի նաև քանի միավոր ես կունենամ: Արի սկզբում այն բաժանենք տասնյակների խմբերի: Ուրեմն, սկսենք հաշվել, 1 2 3 4 5 6 7 8 9 10: Այստեղ արդեն ունեցանք մեկ տասնյակների խումբ: Եկեք առանձնացնենք, որ հիշենք առաջին տասնյակը: Տեսնենք, թե քանի տասնյակների խումբ կկարողանանք ստանալ: 1 2 3 4 5 6 7 8 9 10: Սա էլ իմ երկրորդ տասնյակի խումբը: Շարունակենք, կարծես, դեռ մի քանի 10-երի խումբ էլ ունենք: 1 2 3 4 5 6 7 8 9 10: Սա էլ երրորդ տասյնակի խումբը: Կարծես, ևս 1 տասյնակ էլ կարողանանք ստանալ: Այսպես, ստացանք երրորդ տասնյակը, հետո ունենք, 1 2 3 4 5 6 7 8 9 10: Ահա և իմ տասնյակների չորրորդ խումբը: Այսպես, մենք կարողացանք ստանալ 1 տասնյակ, 1 այլ տասնյակ այստեղ, ինչպես նաև երրորդ և չորրորդ տասնյակները: Կարող ենք ասել, որ դա հավասար է 10 գումարած 10, գումարած 10, գումարած 10: Կամ, այս բոլորը միասին հավասար է 4, 1 2 3 4 տասնյակ: Բայց վերջնական թիվը, դեռ չեմ ստացել: Դեռ ունեմ 1 2: Դեռ 2-ը մնացել են, այստեղ կա 1, ասյինքն՝ 1 միավոր, և մեկ հատ էլ 1` երկրորդ 1-ը, այսինքն՝ ես այստեղ ունեմ 2 միավոր: Հիշի´ր, որ այստեղ յուրաքանչյուր կանաչ սյունակ հավասար է 1 միավորի: Ուրեմն, ի՞նչ կստացվի ամբողջական թիվը: Ի՞նչ կստացվի 4 տասնյակ: 1 տասնյակ, 2 տասնյակ, 3 և 4 տասնյակ, գումարած 2 միավոր: Արի դա գրենք: Ուրեմն, սա 4 տասնյակ գումարած 2 միավոր է: Դա, ի՞նչ կլինի: Օգտագործենք թվերի բազմությունը, որը մենք օգտագործեցինք սյունակները ներկայացնելիս: Սա, մեր միավորների կարգի տեղն է, այստեղ օգտագործում ենք 1, 2, 3, 4, 5 6, 7, 8, 9 թվանշաններից որևէ մեկը, որպեսզի հստակ ներկայացնենք, թե քանի՞ միավոր ունենք: Իսկ մենք ունենք 2 միավոր: Իսկ հաջորդ տեղը` ձախ հատվածում, մեզ ցույց է տալիս, թե քանի տասնյակ ունենք և գիտենք, որ ունենք 4 տասնյակ: Ուրեմն, ներկայացնելով մեր թվային բազմության միջոցով, կասենք, որ սա 4 տասնյակ է և 2 միավոր: Մենք սրան կոչում ենք 42: Լուծման մյուս եղանակով, կարող ես մտածել, որ 4 տասնյակը հավասար է, 10 գումարած 10 գումարած 10 գումարած 10, որը 40-ի է հավասար: Եվ նորից, օգտագործում ենք թվային համակարգը` սա ներկայացնելու համար և ունենք 2 միավոր, սիրում եմ այն այս ձևով գրել` ուղղակի հիշեցնելու համար , որ այս 4-ը ներկայացնում է 4 տասնյակ, նաև 40: