If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ
Այժմ0:00Ընդհանուր տևողությունը1:42

Տեսանյութի սղագրությունը

Ողջույն, այս տեսանյությում կլուծենք գումարման և հանման տեքստային խնդիրներ։ Առաջին խնդիր։ Անժելան ավազանի մոտ տեսավ մի քանի բադիկ։ Բադիկներից երկուսը սպտակ է, իսկ 9-ը շագանակագույն։ Ընդանուր քանի բադիկ տեսավ Անժելան։ Ուրեմն 2 բադիկ սպիտակ 9-ը շագանակագույն։ Պետք է գումարենք 2-ը 9-ին։ Երկու գումարած 9-ը հավասար է 11։ Ճիշտ է։ Գրե՛նք և ստուգե՛նք։ Մեկ հարց լուծված է, շարունակենք։ Այսօր ձկնորսը բռնեց 16 ձուկ։ Տուն գնալիս նրա նավակի վրա ցատկեց կետը և կերավ 6 ձուկ, որ տարբերակի միջոցով կարելի է գտնել նավակում մնացաց ձկների թիվը։ Պետք է ընտրենք 1 պատասխան։ Կամ 16-ից հանած 6, կամ 16-ին գումարած 6։ Եկեք մտածենք, եթե մեր ձկնորսը ուներ 16 ձուկ նավակի վրա։Կետը կերավ այդ ձկներից 6-ը։ Այդ ձկների քանակը ավելացա՞վ, թե՞ պակասեց։ Իհարկե պակասեց, հետևաբար պետք է անել հանման գործողություն։ Պետք է 16-ից հանենք 6։ Շարունակենք։ Տաթևը շաշկի խաղում հաղթեց 6 անգամ, իսկ Մանեն 4։ Գրի՛ր թվային արտահայտություն, որպեսզի ցույց տաս, թե քանի անգամ են Տաթևն ու Մանեն շաշկի խաղացել։ Այս խնդիրը լուծելիս պետք է հաշվի առնենք, որ ոչ-ոքի արդյունք չենք ունեցել։ Բոլոր խաղերում կամ Տաթևն է հաղթել կամ Մանեն։ Քանի որ 6 անգամ հաղթել է Տաթևը, իսկ 4 անգամ Մանեն։ Ուրեմն պետք է 6-ին գումարենք 4։ Որպեսզի ստանանք խաղերի քանակը։ Ունենք, 6-ին գումարած 4 և ինչի՞ է հավասար 6-ին գումարած 4-ը։ Այո, 10 -ի։ Գրե՛նք։ Շարունակենք։ Ես հայրիկիս հետ գնացի խանութ մրգեր գնելու համար։ Ես վերցրի 3 բանան և 3 խնձոր։ Ո՞ր նկարում է պատկերված, թե ես քանի միրգ եմ վերցրել։ Սա շատ հեշտ խնդիր է, պետք է պարզապես հաշվենք նկարում եղած բանանների և խնձորների քանակը։ 3 բանան և 3 խնձոր։ Առաջին տարբերակում ունենք 1 2, 2 բանան 1,2, 2 խնձոր։ Առաջին տարբերակը սխալ է։ Երկրորդ տարբերակում ունենք մեկ, երկու ,երեք, չորս, չորս բանան։ Մեկ, երկու ,երեք, չորս, չորս խնձոր; Սա էլ է սխալ, իսկ այ 3-րդը մեկ, երկու ,երեք, երեք բանան մեկ, երկու ,երեք, երեք խնձոր։ Փաստորեն ճիշտ էր 3-րդ տարբերակը Մնաց ևս երեք հարց։ Պիտեր անունով սիրամարգի պոչի վրա 17 գեղեցիկ փետուր կար։ Դրանցից 9-ը թափվեց։ Պոչի վրա քանի՞ փոտուր մնաց Ուրեմն ունեինք 17 փետուր։ Ավելի ճիշտ սիրամարգը ուներ 17 փետուր, որոնցից 9-ը պակասեց, թափվեց, այսինքն՝ պակասել նշանակում է հանել։ 17-ից պետք է 9-ը հանենք որպեսզի հասկանանանք, թե քանի փետուր մնաց։ 17-ից հանած 9-ը հավասար է 8։ 8 փետուր։ Հաջորդը, Մարսի վրա վայրէջք կատարեց 8 այլմոլորակային։ Նրանցից 6-ը որոշեց լքել։ Մարսում քանի այլմոլորակային մնաց։ Նորից, 6 այլմոլորակային լքել է, այսինքն՝ հեռացել է ,պետք է հանենք։ 8-ից պետք է հանենք 6, որպեսզի հասկանանք, թե քանի այլմոլորակային մնաց։ 8-ից հանած 6 հավասար է երկու։ և անցնենք մեր վերջին հարցին։ Լևոնն իր ընկերներին հյուրասիրեց 6 խնձոր և պանրի վեց կտոր։ Որ նկարում է պատկերված, թե Լևոնն ընդանուր քանի կտոր ուտելիք հյուրասիրեց իր ընկերներին։ Պետք է ընտրենք մեկ պատասխան։ 6 խնձոր, 6 կտոր պանիր Առաջին տարբերակը հաշվենք մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, ունենք վեց խնձոր այնքան որքան տրված էր խնդրի պահանջում և մեկ, երկու,երեք, չորս, հինգ, վեց, վեց կտոր պանիր։ Փաստորեն առաջին տարբերակը ճիշտ է, կարող ենք 2-րդ և 3-րդը չստուգել։ Վե՛րջ, ավարտեցի՜նք։