If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Գումարել 10-ի սահմանում

Պարզում ենք, թե 3 բանանին քանի բանան պետք է գումարենք, որպեսզի ստանանք 10 բանան: Հեղինակ՝ Սալ Քան։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Այստեղ ունենք երեք բանան: Մեկ, երկու, երեք: Ուրեմն՝ մեզ մոտ կա երեք բանան: Եվ պետք է ավելացնենք ինչ-որ քանակի բանաններ, որ վերջում տասը բանան ստանանք: Այսինքն՝ սկսում ենք երեքից: Եվ վերջում տասը պետք է ստանանք: Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տասը: Ուրեմն՝ ինչքա՞ն պետք է ավելացնենք երեքին, որ ստանանք տասը: Ես խորհուրդ եմ տալիս կանգնեցնել տեսանյութը և փորձել ինքնուրույն լուծել: Եկեք փորձենք լուծել այս խնդիրը: Ուղղակի եկեք բանաններ ավելացնենք: Ունենք երեքը: Հիմա ավելացնենք չորրորդը: Սա կլինի մեր հինգերորդը: Հինգ բանան, վեց բանան, յոթ բանան, ութ բանան, ինը բանան և տասը բանան: Հիմա քանի՞ բանան ավելացրինք: Մենք այստեղ ինչ-որ քանակի բանաններ ենք ավելացրել: Ընդհանուր ունենք մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տասը: Ուրեմն ինչքա՞ն պետք է ավելացնենք երեքին, որ ստանանք տասը: Մենք ուղղակի կարող ենք հաշվել: Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ: Ես ավելացրի յոթ բանան սկզբնական երեքին, որ ստանամ տասը: Այսպիսով՝ երեքին գումարած յոթ հավասար է տասի: Եվ կարող ես տեսնել, որ ձախ կողմի ունեցած քանակը հավասար է աջ կողմի ունեցած քանակին: Ձախ կողմում ունենք մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տասը բանան: Եվ աջ կողմում ունենք մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տասը բանան: Ուրեմն՝ միանշանակ իրար հավասար են: