If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Հաշվել առարկաները. մաս 1

Սովորում ենք հաշվել առարկաների խմբերը։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Այս տեսանյությում կհաշվենք տարբեր առարկաներ։ Առաջին հարց։ Քանի՞ մկնիկ կա։ Ահա մկնիկները։ Եկեք հաշվենք առաջին շարքից։ Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տասը, տասնմեկ, տասներկու, տասներեք, տասնչորս, տասնհինգ, տասնվեց, տասնյոթ, տասնութ և տասնինը։ Ես տեսա տասնինը մկնիկ։ Ահա։ Շարունակենք։ Ո՞ր տուփում կա ութ ճուտիկ։ Ունենք երեք տուփ՝ կապույտ, կանաչ և վարդագույն։ Ո՞ր տուփում կա ութ ճուտիկ։ Սկսենք հաշվել կապույտ տուփից։ Մեկ, երկու, երեք, չորս։ Կապույտ տուփում չորս ճուտիկ է։ Հետևաբար սա սխալ է։ Կանաչում՝ մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ և ևս ինը, տասը, ևս երկու ճուտիկ։ Սա էլ էր սխալ։ Հետևաբար ճիշտ է վարդագույնը։ Ստուգենք։ Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ և ութ։ Ահա։ Հաջորդ հարցը։ Այս անգամ էլ կրեաներ ենք հաշվելու։ Սկսեցինք։ Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տասը, տասնմեկ, տասներկու, տասներեք, տասնչորս, տասնհինգ, տասնվեց, տասնյոթ, տասնութ, տասնինը, քսան։ Քսան կրեա։ Ահա, հաջորդը։ էլի ճուտիկներ ենք հաշվում։ Սկսեցինք։ Հաշվեք ինձ հետ՝ բարձրաձայն։ Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տասը, տասնմեկ, տասներկու, տասներեք, տասնչորս, տասնհինգ, տասնվեց, տասնյոթ, տասնութ։ Տասնութ ճուտիկ։ Ահա, մնաց ևս երեքը։ Լուծեցինք միասին։ Քանի՞ գառնուկ կա։ Հաշվենք գառնուկներին։ Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տասը, տասնմեկ, տասներկու, տասներեք, տասնչորս, տասնհինգ, տասնվեց և տասնյոթ։ Տասնյոթ գառնուկ։ Ահա։ Եվս երկուսը։ Այս անգամ թրթուռներ ենք հաշվելու։ Եկեք այս անգամ էլ հաշվենք ոչ թե ձախից աջ, այլ վերևից ներքև, որպեսզի համոզվեք, որ արդյունքը նույնն է։ Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տասը, տասնմեկ, տասներկու, տասներեք, տասնչորս, տասնհինգ, տասնվեց։ Գրենք տասնվեց։ Ահա։ Եվ վերջինը։ Տեսնենք՝ ինչ ենք հաշվելու այս անգամ։ Գազար։ Քանի՞ գազար կա։ Սկսեցինք հաշվել։ Այս անգամ էլ եկեք վերջից հաշվենք։ Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տասը, տասնմեկ, տասներկու, տասներեք, տասնչորս, տասնհինգ, տասնվեց։ Նշենք տասնվեց տարբերակը։ Եվ վերջ։ Ավարտեցինք։