If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Հաշվել ըստ հերթականության

Սովորում ենք հաշվել առանց սխալների։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Այս տեսանյութում կսովորենք հաշվել՝ ըստ հերթականության։ Պետք է հաշվենք մկնիկներին։ Ունենք մի քանի մկնիկ, որոնք, սակայն, սխալ հերթականությամբ են հաշվված։ Ունենք մեկ մկնիկ, երկու, այնուհետև միանգամից չորս: Հաջորդ մկնիկը չի հաշվված, հաջորդը նույնպես։ Եվ վեց, պետք է լրացնենք։ Հաշվենք միասին: Մեկ, երկու, երեք, ճիշտ է, գրենք, չորս, այնուհետև չորսին կհաջորդի հինգը և նոր միայն վեցը։ Ստուգենք։ Ահա։ Հիմա հաջորդը։ Այստեղ էլ բանաններ ունենք։ Ունենք բանանները հաշվելու երկու տարբերակ, պետք է հասկանաք ՝ որն է ճիշտ։ Առաջինում հաշվված է ՝ մեկ, երկու, երեք, այնուհետև հինգ, չորս, վեց, ութ, ինը, յոթ։ Տեսնում եք՝ ինչ սխալ է հաշվված։ Երեքին անմիջապես հաջորդեց հինգը, այնուհետև հինգին հաջորդեց չորսը, վեցին հաջորդեց ութը։ Մի խոսքով, ամբողջությամբ առաջին տարբերակը սխալ է։ Իսկ այ երկրորդ տարբերա՞կը: Ստուգենք։ Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը։ Ահա։ Ճիշտ է։ Հաջորդը։ Այստեղ պետք է ձիեր հաշվենք։ Ձիերը հաշվելիս մի քանի ձիերի չեն համարակալել։ Մեկ, երկու, երեք, երեքին կհաջորդի չորսը, այնուհետև հինգ, վեց, ճիշտ է, և յոթ։ Գերազանց է։ Հաջորդ հարցը։ Հիմա էլ պետք է խնձորները հաշվենք։ Մեկ խնձոր, երկու, երկուսին կհաջորդի երեքը, երեքին՝ չորսը, հինգը վեցը, յոթը և և յոթից հետո՝ ութը։ Ճիշտ է։ Ունենք ութ խնձոր։ Նույն կերպ լուծենք ևս երեքը։ Հիմա էլ սկյուռիկներ ենք հաշվում։ Մեկ սկյուռիկ։ Երկու, այնուհետև երեք, ճիշտ է։ Երեքից հետո չորս և հինգ, հինգը ունենք: Ահա։ Եվ հաջորդ հարցը։ Հաշվենք աղվեսները։ Մեկ, երկու երեք, չորս, չորսից հետո հինգերորդը չի գրված։ Հինգ, վեց, յոթ, ութ և վերջինը, ութին կհաջորդի ինը։ Ճիշտ է։ Ստուգենք։ Ահա։ Մնաց մեկը։ Ունենք մկնիկները հաշվելու երկու տարբերակ, պետք է հասկանանք՝ որն է ճիշտ։ Առաջինում ՝ մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ: Ճիշտ է, այնպես չէ՞։ Բայց եկեք, համենայն դեպս, ստուգենք երկրորդ տարբերակը։ Մեկ, այնուհետև երեք, մեկին հաջորդել է երեքը, իսկ երեքին՝ հինգը, վեց, յոթ, ութ, ինը․․․ Մնացածը ճիշտ է։ Նշենք։ Ահա։ Կարծում եմ` բացատրությունը պարզ էր։ Բայց եթե ունենաք հավելյալ հարցեր, կարող եք ստուգել «Քան» ակադեմիայի կայքում՝ սեղմելով «Կամ տես, թե մենք ինչպես ենք պատասխանել հարցին» կոճակը։ Վերջ։