If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ
Այժմ0:00Ընդհանուր տևողությունը4:27

Տեսանյութի սղագրությունը

Հայկը վազքի պարապմունքին վազեց 30 շրջան։ Հաջորդ օրը վազեց ևս 4 շրջան մինչև դպրոցը, 3 շրջան՝ դասամիջոցին և 2 շրջան՝ դասերից հետո։ Անհրաժեշտ է գտնել, թե Հայկը ընդամենը քանի շրջան է վազել։ Եվ դա մենք կանենք թվային ուղղի միջոցով։ Ահա թվային ուղիղը։ Մենք գիտենք, որ Հայկը արդեն վազել է 30 շրջան։ Ուրեմն կարող ենք մեր թվային ուղիղը սկսել 30-ից։ Մենք կարող էինք ցանկացած թվից սկսել, բայց որպեսզի շատ երկար չլինի մեր թվային ուղիղը, և դուք չձանձրանաք, պարզապես կսկսենք 30-ից։ Ահա․ 30, 31 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40․․․ Մենք կարող ենք սա անվերջ շարունակել, բայց կարծում եմ, 41, 42-ը բավարար կլինի։ Եկեք 42-ն էլ գրենք։ Ահա վերջ։ Ուրեմն գիտենք, որ նա վազել է արդեն 30 շրջան։ Ուրեմն կսկսենք հենց 30-ից։ Ահա 30։ Հաջորդ օրը նա վազել է 4 շրջան մինչև դպրոց գնալը։ Ուրեմն դրան կավելացնենք 4 շրջան։ Ահա 30-ին կգումարենք 4։ Եվ կհասնենք 34-ին։ Ահա։ 30-ին գումարեցինք 4 և ստացանք 34։ Այնուհետև նա վազել է 3 շրջան դասամիջոցին։ Ուրեմն 34-ին էլ կգումարենք 3։ 1, 2, 3։ Եվ հասանք 37-ին։ Ահա։ Եվ մնաց 2 շրջան, որ վազել է դասերից հետո։ Գումարենք 2՝ 1, 2, և հասանք 39-ին։ Նշանակում է՝ Հայկը ընդամենը վազել է 39 շրջան։ Գրենք․ 39 շրջան։ Եկեք նմանատիպ մեկ այլ վարժություն էլ լուծենք։ Ահա հաջորդ խնդրում կարմիր մրջյունների բանակն ուներ 100 զինվոր մրջյուն։ Դրանցից 3-ը կորան հողե անցքի մեջ։ 3 մրջյունների թռչունը կերավ, իսկ մեկին էլ քամին քշեց։ Ո՞ր թվային առանցքն է ցույց տալիս, թե քանի մրջյուն է մնացել կարմիր մրջյունների բանակում։ Ահա ունենք 2 թվային առանցք և այս թվային առանցքը սկսվում է 100-ից, իսկ երկրորդը՝ 10-ից։ Մենք միանգամից կարող ենք ասել, որ երկրորդը սխալ է, քանի որ կարմիր մրջյունների բանակը ուներ 100 զինվոր մրջյուն։ Ուրեմն ջնջենք երկրորդը։ Եվ ստացվեց, որ ճիշտ պատասխանը առաջինն է։ Ահա առաջինը կլինի մեր թվային ուղիղը։ Բայց եկեք հերթով դիտարկենք բոլոր քայլերը։ Մենք սկսում ենք 100-ով, քանի որ ուներ 100 մրջյուն։ Հետո 3-ին կորցնում ենք հողի անցքի մեջ։ Այսինքն՝ 3-ով գնում ենք դեպի ձախ։ Հասնում ենք 97-ին։ Այնուհետև 3 մրջյունների ուտում է թռչյունը, ուրեմն 3-ով էլ ենք շարժվում դեպի ձախ։ Հասանք 94-ին։ Եվ մեկին էլ քամին քշեց։ Եվ 1 միավոր էլ դեպի ձախ։ Ստացվեց 93։ Ուրեմն քանի՞ մրջյուն է մնացել կարմիր մրջյունների բանակում։ Այո, 93 մրջյուն։