If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Հանման տեքստային խնդիր։ Յուղամատիտներ

Լուծում ենք 100-ից փոքր թվերով հանման տեքստային խնդիր:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Տիկին Ազարյանի դասարանում կար 64 մատիտ։ Տարվա վերջում այդ մատիտներից մնացել էր միայն 31-ը։ Մատիտներից քանի՞սն էին օգտագործվել։ Նայիր, այստեղ մեզ նույնիսկ նկար է տրված։ Սրանք տարվա սկզբի 64 մատիտներն են։ 6 տասնյակ և 4 միավոր։ 1, 2, 3, 4, 5, 6 տասնյակ և 1, 2, 3, 4 միավոր։ 64 մատիտ, որոնք կային տարվա սկզբում, իսկ տարվա վերջում մնացել էր միայն 31 մատիտ։ Շատ լավ։ 31-ը կարող ենք գրել որպես 3 տասնյակ և 1 միավոր։ 3 տասնյակ՝ 1 տասնյակ, 2 տասնյակ, 3 տասնյակ և 1 միավոր։ Ուրեմն քանի՞ մատիտ է օգտագործվել։ Կարող ես կանգնեցնել տեսանյութն ու ինքնուրույն փորձել։ Շատ լավ։ Ենթադրում եմ, որ խորհուրդս ընդունեցիր։ Ու արի միասին փորձեք։ Այսպես, լուծման մի քանի եղանակ կա։ Եթե այստեղ նկարը չունենայինք, կասեինք, որ նա, այսինքն՝ նրա դասարանը, սկսել է 64 մատիտից, որոնցից մի քանիսը օգտագործվել է։ Իսկ եթե մատիտներն օգտագործվել են, ապա դրանք պետք է հանես։ Ուրեմն, եթե օգտագործում ես որոշ մատիտներ, դու պետք է այդ որոշ օգտագործածները 64-ից հանես։ Ահա այստեղ պարզապես բաց կթողնեմ։ Ուրեմն 64-ից հանած ինչ-որ մի թիվ հավասար կլինի մնացած մատիտների թվին։ Ուրեմն սա հավասար է մատիտների թվի, որոնք մնացել էին, իսկ մեզ տրված է, որ մնացել է 31 մատիտ։ Այսպես՝ 31 մատիտ։ Ուրեմն մենք պետք է դուրս բերենք, թե ինչ թիվ է այստեղ։ Ո՞ր թիվն է բաց թողնված։ 64-ից հանած բաց թողնվածը հավասար է 31։ Կարող եմ 31-ը և այս բաց թողնվածը տեղերով փոխել։ Նշանակում է 64-ից հանած 31 պետք է հավասար լինի բաց թողնված թվին։ Ինչպե՞ս դա արեցի։ Ինչպե՞ս գլխի ընկա։ Շատ լավ։ Պատկերացրու 64 իր։ Այս պատկերը ներկայացնում է 64-ը։ Ահա 64-ը, ինչպես այստեղ է և եթե սա 31-ն է, ուրեմն հենց սա էլ մեր բաց թողնված մասն է։ Մենք գիտենք, որ բաց թողնվածը, կարող եմ այստեղ հարցական նշան դնել․․․ Մենք գիտենք, որ 64-ից հանած հարցական նշանը կլինի 31։ Կամ էլ, 31-ին գումարած հարցական նշանը հավասար է 64։ Կամ որ 64-ից հանած 31-ը նույնպես կօգնի գտնել այս հարցական նշանը։ Ուրեմն պարզապես պետք է գտնենք, թե ինչի է հավասար 64-ից հանած 31-ը։ Արի անենք դա։ Այսպես։ 64-ից հանած 31 և այն հավասար կլինի․․․ Արի սկսենք միավորների կարգից։ 4 միավորից հանած 1 միավոր ստացվում է 3 միավոր։ 6 տասնյակից հանած 3 տասնյակ ստացվեց 3 տասնյակ։ Այսպիսով՝ բաց թողնվածը հավասար է 33-ի։ Եվ նույնիսկ կարող ես ստուգել։ 64-ից հանած 33 հավասար է 31-ի։ Կամ էլ 64-ից հանած 31 հավասար է 33-ի։ Այսպիսով՝ օգտագործվել է 33 մատիտ։ Բայց մեզ համար կար արդեն պատրաստի նկար, որից հեշտությամբ կարող ենք օգտվել։ Ինչպե՞ս պետք է դա անեինք։ Սա մեր 64-ն է։ 6 տասնյակ՝ 1, 2, 3, 4, 5, 6 տասնյակ և 1, 2, 3, 4 միավոր։ Այսպես։ 64 ու վերջում մնում է 31-ով։ Ուրեմն քանի՞ տասնյակ ենք օգտագործում սկսելու պահից մինչև վերջացնելը։ Շատ լավ։ Վերջացնում ենք։ Արի տեսնենք։ Այստեղ կա միայն 3 տասնյակ, իսկ վերևում կար 6 տասնյակ։ Ուրեմն օգտագործել ենք 1, 2, 3 տասնյակ․․․ 3 տասնյակ և քանի՞ միավոր ենք մենք օգտագործել։ Շատ լավ։ Այստեղ ունենք 4 միավոր և ունենք ընդամենը 1 միավոր ներքևում։ Ուրեմն օգտագործել ենք 3 միավոր։ Եթե հեռացնենք այս 3 միավորները և 3 տասնյակը, կմնա այն մատիտների թիվը, որ ունեցել ենք տարվա վերջում։ Այսպես մենք օգտագործել ենք, կարելի է նաև ասել, օգտագործել ենք 3 10 հատանոց մատիտների փաթեթ ու նաև 3 առանձին մատիտ։ Այսպիսով, որքա՞ն դա կլինի։ 3 տասնյակին գումարած 3 միավոր ստացվում է 33։