If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Գումարում վերախմբավորմամբ

35-ին գումարում ենք 27՝ կարգային միավորի արժեքի մասին մտածելով:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Ահա ես այստեղ ունեմ երկու թիվ։ Վերևի թիվը 1, 2, 3 տասնյակ և 1, 2, 3, 4, 5 միավոր։ 3 տասնյակ 5 միավոր կամ 35։ Այստեղ երկրորդ թվում ունեմ 2 տասնյակ՝ 1, 2։ Եվ ունեմ 1, 2, 3, 4, 5, 6, 7 միավոր։ Հիմա ի՞նչ եմ ուզում անել։ Ուզում եմ այս երկու թվերը գումարել։ 35-ին ուզում եմ գումարել 27։ Կամ եթե այլ կերպ ասենք ես ուզում եմ գումարել այստեղ գտնվող բոլոր աղյուսները։ Եկեք սկսենք միավորների կարգից։ Այստեղ ես ունեմ 5 միավոր, այստեղ ունեմ 7 միավոր։ եթե 5 միավորին գումարենք 7 միավոր, քանի՞ միավոր կստանամ։ Ես կստանամ 12 միավոր։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 և 12։ Հնարավոր է այստեղ մի փոքր խնդիր նկատած լինես, եթե ես վերցնեմ 5-ին գումարած 7-ը, ես չեմ կարող ուղղակի 12-ը գրել միավորների կարգում։ Այստեղ պիտի միայն մեկ թվանշան ունենամ։ Լավ, ի՞նչ կարող ենք անել։ Մենք կարող ենք այստեղից 10 հատը վերցնել, 10-ի մեջ խմբավորել և տեղադրել տասնավորների կարգում։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10։ Կարող ենք վերցնել այս 10 հատը և խմբավորել նրանց այս սյուներից մեկում։ Եկեք անենք։ Եվ տեղադրել այդ սյունը տասնավորների կարգում։ Ես ուղղակի վերցնում եմ այստեղի 10-ը և վերախմբավորում եմ տասնավորների կարգում։ Սա երբեմն կոչվում է տեղափոխություն։ 10 միավոր գրելու փոխարեն ես միանգամից կգրեմ 1 տասնյակ։ Շատ լավ։ Ի՞նչ է դա մեզ տալիս։ Հիմա ես ունեմ միայն 2 միավորների կարգում։ Սակայն հիմա ունեմ 1-ով ավել տասնյակ՝ տասնավորների կարգում։ Տես՝ 5-ին գումարած 7 12 է։ 2-ը գրում ես միավորների կարգում և 1-ը՝ տասնավորների կարգում։ 12-ը 1, 2-ն է։ Փորձեմ այն ավելի հստակեցնել։ 5-ին գումարած 7 հավասար է 12-ի։ Եվ մենք ընդամենը այստեղի 1-ը տասնավորների կարգում գրեցինք։ Այստեղ վերևում ուղղակի ավելի հեշտ է գրել։ Բայց հիշիր, մենք իրականում ունենք 5 և 7, որը 12-ն է։ Մենք չենք կարող 12-ը գրել միավորների կարգում։ Եկեք 12-ի 10-ը վերցնենք և վերախմբավորենք որպես տասնյակ։ Հիմա կարող ենք տասնյակները գումարել։ Մենք ունենք 1 տասնյակ գումարած 3 տասնյակ, գումարած 2 տասնյակ։ Ինչի՞ հավասար կլինի։ Այն հավասար կլինի 6 տասնյակի։ 1-ին գումարած 3 գումարած 2 6 է։ Եկեք անենք։ Մենք ունենք 1, 2, 3, 4, 5 և 6, 6 տասնյակ։ Եվ ի՞նչ ենք ստանում արդյունքում։ 1-ին գումարած 3, գումարած 2 տասնյակը հավասար կլինի 6 տասնյակի։ 35-ին գումարած 27 լինում է 62։ 35-ին գումարած 27 հավասար է 6 տասնյակ և 2 միավոր կամ 62։