Հիմնական նյութ
Տարրական մաթեմատիկա
Դասընթաց․ (Տարրական մաթեմատիկա) > Բաժին 5
Դաս 4: Երկնիշ թվերի գումարում. ներածություն- Երկնիշ թվերի գումարում առանց վերախմբավորման. մաս 1
- Չորսից ավելի երկնիշ թվերի գումարում
- Գումարման խնդիրներ՝ երկնիշ թվերը մասերի բաժանելու միջոցով
- Գումարման խնդիրներ՝ երկնիշ թվերը կարգերի բաժանելով
- Վերախմբավորում գումարման ժամանակ
- Գումարում տասնյակների խմբավորմամբ
- Վերախմբավորում երկնիշ թվին միանիշ թիվ գումարելիս
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Գումարում տասնյակների խմբավորմամբ
5-ին գումարում ենք 68՝ 5-ը 2-ի և 3-ի մասնատելով:
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։
Տեսանյութի սղագրությունը
Այս տեսանյութում ես ցանկանում եմ թվերն իրար գումարելու մի տարբերակ սովորացնել, որը ես հաճախ օգտագործում եմ մտքում հաշվելիս։ Մենք թվերը գումարելու շատ տարբերակներ գիտենք։ Հետևաբար սա միակը չէ, բայց կարող է օգտակար լինել մտքում արագ հաշվումներ կատարելիս։ Ես ցանկանում եմ 5-ին գումարել 68։ Երբ նայում ենք 68-ին, միանգամից մտածում ենք, որ եթե դրան գումարենք 2, ապա կստանանք 70։ Այդ դեպքում ինչո՞ւ 5-ը չբաժանենք 3-ի և 2-ի և 68-ին նախ գումարենք 2, ստանանք 70, ապա՝ 3։ Դե, ուրեմն եկեք 5-ը գրենք 3-ին գումարած 2-ի տեսքով։ Ահա 3-ին գումարած 2 և դրան էլ գումարած 68։ Պատճառը, որ ես 5-ը գրեցի այսպես՝ 3-ին գումարած 2, այն է, որ ես ստանամ 2 թիվը, որը կգումարեմ 68-ին և կստանանք 70, իսկ հետո արդեն ավելի հեշտ կլինի գումարել 3-ը։ Դե, ուրեմն եկեք գրենք 3-ին գումարած 2 գումարած 68, բայց այս անգամ փակագծի մեջ կվերցնենք 2-ին գումարած 68-ը։ Ահա։ Սա էլ կստանանք 3-ին գումարած 70, որն էլ հավասար է 73-ի։ Կթվա, որ սա ավելի երկար ձև է, բայց իրականում մտքում ամենինչ ավելի արագ է ստացվում։ 5-ին գումարած 68։ Մտածում ենք, 68-ին գումարած 2 հավասար է 70-ի։ Ուրեմն 5-ից 2-ը կգումարենք 68-ին և կմնա 3-ը։ Հետո 70-ին էլ կգումարենք 3 և կստանանք 73։ Մեկ այլ տարբերակ, որով կարող ենք հաշվել՝ թվային ուղիղն է։ Եկեք գծենք թվային ուղիղ։ Ահա։ Վրան գծերով, կետերով նշենք թվեր։ Եվ ենթադրենք՝ սա 68-ն է։ Ահա 68 թիվը։ Եվ դրան պետք է գումարենք 5։ Ուրեմն 68-ին նախ գումա րենք 2։ Ահա 2 միավոր դեպի աջ, կհասնենք 70-ին։ Ահա։ Սա 70-ն է։ Եվ կմնա գումարելու միայն 3։ Սրան էլ գումարած 3 կստանանք 73։ Ահա այսքանը։