If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ
Այժմ0:00Ընդհանուր տևողությունը4:48

Տեսանյութի սղագրությունը

Արի մտածենք թվերը կարգերի բաժանելու եղանակների մասին։ Սա շատ օգտակար կլինի, երբ իրար գումարած թվերը կարգերով ներկայացնենք, ավելի հեշտությամբ կկարողանանք գումարում կատարել։ Արի նայենք խնդրին։ Լիան վստահ չէ, թե ինչպես գումարել 39 և 61 թվերը։ Օգնիր Լիային ընտրել այն ճիշտ տարկերակը, որը նույնն է, ինչ 39-ին գումարած 61-ը։ Այսպես։ Արի նայենք տարբերակներին։ Առաջին տարբերակում ունենք 30-ին գումարած 60 գումարած 90 գումարած 10։ Եվ սկզբում քեզ խորհուրդ եմ տալիս՝ կանգնեցնես տեսանյութը և ինքնուրույն փորձես լուծել խնդիրը։ Այսպիսով՝ սա առաջին տարբերակն է։ Որտեղի՞ց ստացան այս 30-ը։ Լավ, 30-ը նույն 3 տասնյակն է, և ես այստեղ էլ ունեմ 3 տասնյակ։ 39 թվում 3-ը տասնավորների կարգում է ու նշանակում է 30 կամ 3 տասնյակ։ Եվ հետո ունենք 60։ Իսկ դա՞ որտեղից ստացվեց։ 61 թվի մեջ այս 6-ը տասնավորների կարգում է։ Ուրեմն այն իրենից ներկայացնում է 60։ Եվ հաջորդիվ ունենք 90։ Հիմա, որտեղի՞ց եկավ այդ 90-ը։ Ես չեմ տեսնում որևէ տեսանելի 90։ Գուցե շփոթվես, քանի որ այստեղ կա 9 թիվը։ Բայց այն միավորների կարգում է, այլ ոչ թե տասնավորների։ Որեմն, այն 9 է, ոչ թե 90։ Եվ նաև այստեղ ունեմ 1 միավոր։ Ես հաստատ չունեմ որևէ 90, ինչպես նաև հաստատ չունեմ 10։ Ուրեմն այս տարբերակը ճիշտ կլիներ, եթե 90-ի փոխարեն 9 գրված լիներ։ Եվ 10-ի փոխարեն տրված լիներ 1, քանի որ մենք այստեղի միավորների կարգում 1 ունենք, դա ճիշտ կլիներ, բայց այս տարբերակը սխալ է։ Այն չի ասում 30-ին գումարած 60 գումարած 9 գումարած 1, այլ ասում է Այլ ասում է 30-ին գումարած 60 գումարած 90 գումարած 10։ Ուրեմն մենք չենք ընտրում այս առաջին տարբերակը։ Գնանք երկրորդ տարբերակը, որտեղ ունենք 30-ին գումարած 60 գումարած 9 գումարած 1: Որը ճիշտ և ճիշտ համապատասխանում է, քանի որ ունենք 30-ին գումարած 9, որը հավասար է 39-ի և հետո 60-ին գումարած 1, որը ստացվում է 61։ Ուրեմն այս երկու արտահայտությունները հավասար են և ինչո՞ւ էի ես ուզում, որ թվերը բաժանենք մասերի։ Քանի որ այս կերպ դու հեշտությամբ կարող ես մտքումդ ասել 30 գումարած 60, դա 3 տասնյակ գումարած 6 տասնյակն է, որը հավասար է 9 տասնյակի։ Ուրեմն այս երկու մասերը հավասար են 90-ի։ Եվ 9-ին գումարած 1 ստացվում է 10։ Եվ վերջում՝ 90-ին գումարած 10։ Սա էլ հավասար է 100-ի։ Բայց նրանք չէին պահանջում, որ հաշվենք արդյունքը, այլ պարզապես հարցում էին, թե տարբերակներից որն է համապատասխանում։ Ճիշտ և ճիշտ ցույց տալիս ինչ մեզ տրված է և մենք կարող ենք այս տարբերակը նշել։ Ուրեմն ստացանք պատասխանը, բայց նաև պետք է համոզվել, որ այս մյուս տարբերակը սխալ է։ Ունենք 9-ին գումարած 1, հետո՝ 3-ին գումարած 6։ Տես, մեր այս 3-ը պարզապես 3 չէ, այլ այն 3 տասնյակ է։ Այսինքն՝ 30-ի է հավասար։ Սա պետք է 30 լիներ։ Եվ սա 6 տասնյակ է, ոչ թե 6։ Ուրեմն պետք է 60 գրված լիներ։ Այսպիսով այս տարբերակն էլ ենք բացառում հաստատ։ Արի մեկ օրինակ էլ կատարենք։ Ո՞ր տարբերակն է նույնը, ինչ 41-ին գումարած 57։ Եվ այստեղ էլ բոլոր թվերը կարգերի են բաժանված՝ տասնավորների ու միավորների։ Այսպես՝ տասնավորների կարգում ունենք 4։ Այն կլինի 4 տասնյակ։ Եվ միավորների կարգում ունենք 1։ Գումարենք մեր 1 միավորը։ Ստացվում է 41։ Եվ հետո 57 թիվն է, որի տասավորների կարգում ունենք 5, այսինքն՝ 5 տասնյակ։ Ու միավորների կարգում ունենք 7 միավոր։ Արի մտածենք՝ տրված տարբերակներից ո՞րն է նույնը։ Առաջին տարբերակում ունենք 4 տասնյակ, 1 միավոր։ Այն նույն 41-ն է Եվ նաև ունենք 5 տասնյակ և 7 միավոր։ Այսպիսով՝ այս առաջին տարբերակը լրիվ համապատասխանում է պահանջին։ Միայն մի փոքր տեղափոխված է։ Եթե գրենք 4 տասնյակին գումարած 5 տասնյակ, գումարած 1 միավոր գումարած 7 միավոր, դա նույն առաջին տարբերակն է ստացվում։ Եվ հիմա արդեն գիտենք, որ ճիշտ պատասխանը գտել ենք, բայց արի համոզվենք, որ մյուս տարբերակները սխալ ունեն։ Գիտենք, որ 4 տասնյակը ճիշտ է, բայց հետո գումարած 1 տասնյակ։ Այստեղ միավորների 1-ը տեղափոխվել է ու դարձել է տասնյակ։ Ուրեմն այս տարբերակը հաստատ սխալ է։ Եվ նաև գրված է 5 միավոր, բայց մենք ունենք 5 տասնյակ։ Ուրեմն սա հաստատ սխալ տարբերակ է։ Երրորդ տարբերակում գրված է 4 միավոր։ Սա մեր 4-ն է, ան տասնավորների կարգում է։ Այն նույն 4 տասնյակն է։ Եվ հետո գրված է 5 միավոր։ Սա պետք է 5 տասնյակ լիներ։ Սխալ է։ Սա պետք է լիներ տասնյակ։ Եվ նաև սա է տասնյակ։ Այսպիսով՝ համոզվեցինք, որ միայն առաջին տարբերակն էր ճիշտ։