If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Գումարման տեքստային խնդիր: Ծովաստղեր

Լուծում ենք «քիչ» տերմինը պարունակող տեքստային խնդիր։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Հայկը սուզանավով սուզվեց դեպի օվկիանոսի հատակը և հայտնաբերեց ստորջրյա մի քաղաք։ Քաղաքում իշխում էին ծովաստղերը։ Հրաշալի է, չէ՞։ Կային 59 ծովաձիեր, որոնք 28-ով պակաս էին ծովաստղերի թվից։ 28-ով պակաս ծովաստղերից։ Որքա՞ն ծովաստղ կար այնտեղ։ Արի հասկանանք 2-րդ նախադասությունը։ Այսպես՝ ծովաձիերի թիվը 28-ով պակաս է ծովաստղերի թվից։ Այսպիսով՝ գրենք ծովաձիերի թիվը, որը 28-ով պակաս է ծովաստղերի քանակից։ Սա նշանակում է, որ այն հավասար է ծովաձիերի թվից հանած 28, կամ 28-ով քիչ է ծովաստղերի քանակից։ Այսպես, ունեմ՝ ծովաստղերի քանակը և, եթե 28-ով քչացնեմ այն, ապա կստանամ ծովաձիերի քանակը։ Ահա թե ինչն է մեզ տրված՝ ծովաձիերի քանակը։ Կար 59 ծովաձի, որոնք 28-ով քիչ են ծովաստղերի քանակից։ Իրականում մեզ տրված է ծովաձիերի քանակը։ Նրանք 59 էին։ Ուրեմն կարող ենք գրել, որ 59-ը հավասար է ծովաստղերի քանակին։ Ծովաստղերի քանակից հանած 28 կամ այլ կերպ կարող ենք մտածել, որ ծովաստղերը 28-ով շատ էին ծովաձիերից։ Այսպես կարող ենք գրել։ Նրանք ասում են, որ ծովաձիերը 59 են, ծովաստղերը կլինեն 28-ով ավել։ Երբ լուծում ես նմանատիպ խնդիրներ, միշտ անհրաժետ է ստուգել։ Հարցրու քեզ․ ավելի շատ լինելու են ծովաստղե՞ր, թե՞ ծովաձիեր։ Ու երբ նայում ես տրված տվյալներին, որտեղ ասվում է 59 ծովաձի, որոնք 28-ով քիչ էին ծովաստղերի քանակից։ Այսպես։ Եթե ծովաձիերը ավելի քիչ են ծովաստղերից, ստացվում է, որ ծովաստղերը պետք է լինեն ավելի շատ։ Նկատեցի՞ր, որ ճիշտ է ստացվում։ Եթե ուզում ես սկսել ծովաձիերից ու նրանց քանակից ստանալ ծովաստղերի քանակը, պետք է ավելացնես 28, որովհետև ծովաստղերը ավելի շատ են, քան ծովաձիերը։ Հիմա մենք միայն պետք է հասկանանք, թե ինչի է հավասար 59-ին գումարած 28-ը։ Արի անենք այն։ Այսպես։ 59-ը 5 տասնյակ և 9 միավորն է։ 28-ը գրենք 2 տասնյակը տասնավորների կարգում և 8 միավորը՝ միավորների կարգում։ Գումարենք։ Ծովաձիերի քանակին ավելացնելու ենք 28, որպեսզի ստանանք ծովաստղերի քանակը։ Արի սկզբից նայենք միավորների կարգին։ 9 միավորին գումարած 8 միավոր։ Կստացվի 17 միավոր։ Գրենք 7 միավոր և 1 տասնյակ։ Կամ էլ կարող ենք 1-ը մտքում պահել։ Միայն գրեցի 17-ի 10-ը։ Այն դրեցի տասնավորների կարգում։ Հիմա ես կարող եմ գումարել․ 1 տասնյակին գումարած 5 տասնյակ գումարած 2 տասնյակ։ Տեսնենք ինչ կստացվի։ 1-ին գումարած 5 գումարած 2 կստացվի 8։ Ութ տասնյակ։ Ուրեմն ծովաստղերի քանակը 87-ն է։ Եվ դու միշտ պետք է ստուգես՝ արդյոք ճիշտ է արդյունքը։ Ծովաստղերի քանակը, ահա այստեղ, 87 է։ Այսպես։ Եթե կա 59 ծովաձի, արդյո՞ք դա 28-ով փոքր է 87-ից։ Իհարկե դա այդպես է։ Հենց 28-ով էլ փոքր է։ Ահա թե ինչպես լուծեցինք այս խնդիրը։