If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Կարգային միավորները՝ 1 հանելիս

46-ից հանում ենք 4՝ մտածելով կարգային միավորի արժեքի մասին:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Ահա, այստեղ ներկայացված է 46 թիվը։ Տասնյակների կարգում ունենք 4, այսինքն՝ 4 տասնյակ։ Ահա, այստեղ կան 10 քառակուսիների խմբեր։ Ահա, այս մեկ խմբում կա 10-ը քառակուսի։ Հաշվենք՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10։ Ահա։ Սա մեկ տասնյակ է։ Սա գրենք՝ 1։ Սա՝ 2 տասնյակ, 3 տասնյակ և 4 տասնյակ, կամ, որը նույնն է, ինչ՝ 40-ը։ Ահա, այս կարգը կոչվում է տասնյակների կարգ։ Գրենք։ Իսկ միավորների կարգում, սա`միավորների կարգն է, ունենք 6 միավոր, և այստեղ՝ ներքևում, պատկերված է դա` 1, 2, 3, 4, 5, 6: Սա էլ միավորների կարգը։ Մենք կարող ենք 46-ը գրել այսպես․ 46-ը հավասար է 4 տասնյակ... 4 տասնյակին գումարած 6 միավոր։ Հիմա եկեք 46-ից հանենք 4։ Ահա, 46-ից հանած 4։ Ինչի՞ է սա հավասար։ Սա կլինի հավասար ինչ-որ տասնյակին գումարած... ահա, թիվը բաց ենք թողում, այսքան տասնյակին գումարած ինչ-որ քանակի միավոր։ Ահա, այսքան միավոր։ 46-ից հանած 4։ Այսինքն՝ մենք հանում ենք 4 միավոր։ Մենք կարող ենք 6 քառակուսիներից 4-ը ջնջել։ Ահա, այսպես։ Ահա։ Դե, քանի որ մենք հանեցիք միայն միավորների կարգից, ապա տասնյակների կարգում ոչինչ չի փոխվի։ Եվ հետևաբար մենք կունենանք 4 տասնյակ։ Ահա, գրենք 4։ Եվ։ Ունենք 4 տասնյակ, իսկ միավորների կարգում 6-ի փոխարեն ունենք 1, 2՝ 2 միավոր։ Այսինքն՝ 46-ից հանած 4 հավասար է 4 տասնյակին գումարած 2 միավոր, որը նույնն է, ինչ... Ահա, գրենք՝ 46-ց հանած 4 հավասար է 42-ի։ Ահա, այսքանը։