If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Գումարել եռանիշ թվերը (առանց վերախմբավորման)

327-ին գումարում ենք 251՝ մտածելով կարգային միավորի արժեքի մասին:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Մենք ունենք 2 թիվ, որոնք պետք է իրար գումարենք։ Առաջին թիվը 327-ն է։ Հարյուրակների կարգում ունենք 3, այսինքն՝ սա ներկայացնում է 3 հարյուրակ։ Ահա սա հարյուրակների կարգը և այստեղ ունենք 3 հարյուրակ: Ահա այս քառակուսիները միասին 3 հարյուրակ են։ Տասնյակների կարգում ունենք 2։ Ահա այս կարգն էլ կոչվում է տասնյակնեի կարգ։ Եվ այստեղ կանաչով ունենք նաև 2 տասնյակ քառակուսիները։ Եվ վերջին կարգը միավորների կարգն է։ Սա էլ 7 միավոր։ Եվ այստեղ էլ ունենք 7 միավոր՝ 7 քառակուսի։ Ահա այս թվին պետք է գումարել 251։ Կամ այլ կերպ ասած 2 հարյուրակ 5 տասնյակ և 1 միավոր։ Խորհուրդ եմ տալիս դադարեցնել տեսանյութը և փորձել ինքնուրույն գումարել 2 թվերն իրար։ Իսկ հիմա եկեք փորձենք միասին: Մենք ունենք 7 միավորին գումարած 1 միավոր։ Այսինքն՝ կստանանք 8 միավոր։ Միավորների կարգում կլինի 8։ Տասնյակների կարգում ունենք 2 տասնյակ գումարած 5 տասնյակ։ Կստանանք 7 տասնյակ։ Եվ վերջին կարգը՝ հարյուրակների կարգը։ 3 հարյուրակ գումարած 2 հարյուրակ։ Կստանանք 5 հարյուրակ։ Այսպիսով՝ ուրեմն ի՞նչ ստացվեց։ 327 գումարած 251 հավասար է 578-ի։