If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ
Այժմ0:00Ընդհանուր տևողությունը3:42

Տեսանյութի սղագրությունը

Հայկը վստահ չէ, թե ինչպես կարող է գումարել 189-ին 608։ Օգնի'ր, Հայկին գտնել գումարման այն արտահայտությունը, որը համապատասխանում է 189 գումարած 608 արտահայտությանը։ Արի նայենք տարբերակներին։ Սկսենք հենց առաջին տարբերակից։ Իրականում բոլոր տարբերակները սկսվում են 1 հարյուրյակով։ Բոլորը ունեն 100։ Տեսնենք, թե որտեղից ստացվեց այդ հարյուրյակը։ 189-ի մեջ հարյուրավորների կարգում ունենք 1։ Դա հենց այն 1 հարյուրյակն է, որ բոլոր տարբերակները ունեն։ Հետո բոլորում նաև կա 6 հարյուրյակ։ Որտեղի՞ց են վերցրել այդ 6 հարյուրյակը։ Տեսնենք։ 608-ի 6-ը հարյուրավորների կարգում է։ Այդ 6-ը իրենից ներկայացնում է 6 հարյուրյակ։ Ահա թե որտեղից են գտել այդ 1 և 6 հարյուրյակները։ Եվ անցնելով առաջ տեսնում ենք բոլոր տարբերակներն այստեղ ունեն 8 տասնյակ։ Կարծես թե բոլոր տարբերակներն իրար շատ նման են։ Ու մինչև այս հատվածը բոլորը ունեն 8 տասնյակ։ Իսկ որտեղի՞ց են սա վերցրել։ Նայիր․ 189-ի մեջ տասնավորների կարգում կա 8։ Հենց դա էլ իրենից ներկայացնում է այդ 8 տասնյակը։ Էլ ի՞նչ է մնում տարբերակներում։ Սա այն մասն է, որտեղից բոլորը սկսում են փոքր ինչ տարբերվել։ Արի առանձին-առանձին գնանք։ Այս մեկն ունի 9 միավոր։ Որտեղի՞ց են նրանք վերցրել այս թիվը։ 189-ի մեջ 9 միավորների կարգում է։ Ուրեմն այստեղի 9-ը ճիշտ է գրված։ Եվ վերջում՝ այստեղ, գրել են 8 միավոր։ Իսկ դա որտեղի?ց են ստացել։ Տե'ս, 608-ում 8-ը միավորների կարգում է։ Ուրեմն սա 8 միավորն է։ Այս առաջին տարբերակը բավականին համապատասխան է։ Հնարավոր է հարցնես․ «Լավ, բոլոր թվանշանները դիտարկեցինք բացի 0-ից։ Ինչպե՞ս է ստացվել, որ այստեղ տասնավորների կարգում մեզ մոտ 0 չկա գրված»։ Դա պարզապես կլինի 0 տասնյակ, որը նույն 0-ն է։ Եվ 0-ից թվի արժեքը չի փոխվում։ Ուրեմն այս առաջին տարբերակը լրիվ նույնն է, ինչ տրված գումարման արտահայտությունը։ Տեսնենք, թե մյուսներում ինչն է անհամապատասխանում։ Այս մեկում 8 տասնյակը գրված է 2 անգամ։ Բայց մենք ունենք 1 տասնյակ և այս 8-ն էլ միավոր է։ Այստեղ պետք է լիներ միավոր։ Եվ այս մյուս տարբերակում ունենք 8 միավոր։ Բայց այս 9-ը պետք է միավոր լիներ, այլ ոչ թե տասնյակ։ Դրա համար էլ այս 2 տարբերակներից ոչ մեկը չընտրեցինք։ Արի մեկ ուրիշ կամ նմանատիպ մի խնդիր լուծենք։ Գումարման արտահայտություններից ո՞րն է համապատասխանում 525 գումարած 379 արտահայտությանը։ Արի մանրամասն հասկանանք։ Հարյուրավորների կարգում ունենք 5, որը նույն 500-ն է։ Եվ հարյուրավորների կարգում ունենք 3 գումարած 300։ Հետո տասնավորների կարգում ունենք 2՝ 2 տասնյակ կամ 20։ Այնուհետև տասնավորների կարգում ունենք 7 գումարած 70։ Եվ վերջում՝ միավորների կարգում, ունենք 5։ Այն ուղղակի կլինի 5։ Միավորների կարգում ունենք 9, որը պարզապես հավասար է 9-ի։ Ուրեմն այս տարբերակներից ո՞րն է լրիվ նույնը, ինչ վերևում գրված է։ 500 գումարած 300։ Այս առաջին տարբերակը չունի ոչ 500 ոչ էլ 300։ Կարող ենք սա բացառել։ 500 գումարած 300 գումարած 20 գումարած 70 գումարած 5 գումարած 9։ Դա ճիշտ և ճիշտ ներքևում իմ գրածն է։ Վերջին տարբերակը դուրս է գալիս, քանի որ 9-ի փոխարեն 90 է գրված։ Եվ հետո գրել են 5, այնուհետև՝ 70-ի փոխարեն 7։ 7-ը տասնավորների կարգում է, այլ ոչ թե միավորների։ Հետևաբար այս մեկը նույնպես բացառում ենք։