If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ
Այժմ0:00Ընդհանուր տևողությունը2:25

Տեսանյութի սղագրությունը

Այս անգամ գումարում և հանում ենք անելու թվային առանցքի վրա։ Ո՞ր թվային առանցքն է ներկայացնում 243-ին գումարած 412 արտահայտությունը։ Առաջին թվային առանցքում 243-ին նախ ավելացրել են 400, այնուհետև՝ 20, այնուհետև՝ 1։ Բայց մենք 20 և 1 չունենք։ Մենք ունենք 10 և 2։ Առաջին տարբերակը սխալ է, քանի որ 1-ի և 2-ի տեղերը փոխել են։ Երկրորդ տարբերակում 243-ին ավելացրել են նախ 40, այնուհետև՝ 10, այնուհետև՝ 20։ Այսինքն՝ թե ՛ 4-ը, թե ՛ 1-ը և թե ՛ 2-ը համարել են տասնյակներ։ Դա նույնպես սխալ է։ Իսկ այ երրորդ տարբերակում, որը ճիշտ է, 400-ին ավելացրել են 10, ավելացրել են 2։ Այսինքն՝ 4 հարյուրյակին 10՝ 1 տասնյակ, և 2 միավոր։ Ստացել են 655։ Ճիշտ է։ Հաջորդ հարցը։ Ո՞ր արտահայտությունը կարող ենք լուծել հետևյալ թվային առանցքով։ Տեսեք։ Ունենք արտահայտությունների տարբերակներ և ունենք թվային առանցք։ Պետք է հասկանանք, թե ինչ արտահայտություն է թաքնված այս թվային առանցքում։ 126-ից հանել են 8, այնուհետև հանել են 60։ Այսինքն՝ հանել են 8 միավոր և 6 տասնյակ։ Ի՞նչ կստացվի 8 միավորը և 6 տասնյակը գումարելով իրար։ Այո, 68։ Այսինքն՝ 126-ից․․․ Օ՜, այս ինչ եմ դուրս տալիս։ Չէ, չէ, չէ, սխալ է, սխալ է։ Տեսեք։ Հանման գործողություն է։ Ամենասկզբից եմ ասում։ Հանման գործողություն ունենք։ Այսինքն՝ պետք է աջից նայենք։ 194-ից նախ հանել են 6 տասնյակ, այնուհետև՝ 8 միավոր։ Կարելի է ասել, որ հանել են 6 տասնյակին գումարած 8 միավոր։ Ի՞նչ կստանանք 6 տասնյակին 8 միավոր գումարելով։ 68։ Այսինքն՝ արտահայտությունն է 194-ից հանած 68։ Դա մեզ մոտ երկրորդ տարբերակն է։ Ըհը։ 2 հարց լուծեցինք։ Անցնենք մնացածին։ Ո՞ր թվային առանցքն է ներկայացնում 147-ին գումարած 760 արտահայտությունը։ 147-ի փոխարեն առաջին տարբերակում 174 ունենք։ Մենք գիտենք, որ չի կարելի միավորների և տասնյակների տեղերը փոխել։ Դրանից թիվը փոխվում է։ Առաջին տարբերակը սխալ է։ Երկրորդ տարբերակում 147-ին նախ գումարել են 700՝ 7 հարյուրյակ, ճիշտ է։ Այնուհետև 6 միավոր են գումարել, փոխարենը 6 տասնյակ գումարելուն։ Սխալ է։ Այ դա արել են երրորդ տարբերակում։ 147-ին գումարած 7 հարյուրյակ գումարած 6 տասնյակ։ Շարունակենք։ Ո՞ր արտահայտությունը կարող եք լուծել հետևյալ թվային առանցքով։ 655-ին նախ գումարել են 100, այնուհետև՝ 80, այնուհետև՝ 4։ Եկեք 100-ը, 80-ը և 4-ը իրար գումարենք։ 1 հարյուրյակ 8 տասնյակ 4 միավոր։ 184։ 655-ին գումարած է 184։ Դա մեզ մոտ էլի երկրորդ տարբերակն է։ Հոյակապ է։ Ո՞ր արտահայտությունը կարող ենք լուծել հետևյալ թվային առանցքով։ Նույն վարժությունն է։ Ունենք հանման գործողություն, այսինքն՝ նայում ենք աջից։ 323-ից հանել են 2 հարյուրյակ և 7 միավոր։ 2 հարյուրյակին գումարած 7 միավոր հավասար է 207։ Ուրեմն ունենք 323-ից հանած 207 արտահայտությունը։ Երկրորդ տարբերակ։ Ըհը։ Ո՞ր թվային առանցքն է ներկայացնում 878-ից հանած 153 արտահայտությունը։ Էլի աջից ենք նայում։ 878-ից հանած 1 տասնյակ, հանած 5 տասնյակ, հանած 3 տասնյակ։ Այս տարբերակում հաճախ հանդիպող այն սխալն են արել, երբ թվի բոլոր թվանշանները 1 տասնյակ են համարում կամ 1 միավոր կամ 1 հարյուրյակ։ Պետք է միշտ հիշել, որ աջից առաջին թվանշանը միավորն է, երկրորդ թվանշանը՝ տասնյակը, իսկ երրորդը՝ հարյուրյակը։ Երկրորդ տարբերակում․․․ երկրորդ և երրորդ տարբերակներում իմ ասած այդ կանոնը պահել են: 1 հարյուրյակ, 5 տասնյակ, 3 միավոր։ Բայց եկեք նայենք մեր նվազելիին։ Երկրորդ տարբերակում 878-ի փոխարեն 787 է գրված, ինչը սխալ է։ Իսկ այ երրորդ տարբերակում ունենք այն, ինչ պետք է։ 878-ից հանած 153։ Նշեցինք։ Եվ անցնենք հաջորդին։ Վերջինին։ Ո՞ր արտահայտությունը կարող ենք լուծել հետևյալ թվային առանցքով։ 832-ին ավելացված է 7 տասնյակ՝ 70 և 9 միավոր։ 7 տասնյակին գումարած 9 միավոր հավասար է 79։ Այսինքն, ունենք 832-ին գումարած 79։ Դա առաջին տարբերակն է։ Վերջ, ամփոփենք։