Հիմնական նյութ
Տարրական մաթեմատիկա
Դասընթաց․ (Տարրական մաթեմատիկա) > Բաժին 6
Դաս 3: Հանել միավորներ, տասնյակներ և հարյուրյակներՀանել միավորներ, տասնյակներ և հարյուրյակներ
Եռանիշ թվերից հանում ենք միավորներ, տասնյակներ և հարյուրյակներ։
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։
Տեսանյութի սղագրությունը
Եկեք մտածենք, թե քանի փոքր քառակուսիներ ունենք, և ինչ թիվ է սա ներկայացնում։ Ահա, մենք ունենք 4 խումբ, յուրաքանչյուրում՝ 100 քառակուսի։ 1, 2, 3, 4։ Ահա։ Ունենք 3 խումբ, յուրաքանչյուրում՝ 10 քառակուսի։ 1, 2, 3։ Եվ ունենք 6 քառակուսի։ Կարող ենք ասել, որ մենք ունենք 4 հարյուրյակ, 3 տասնյակ և 6 միավոր։ Իսկ դա էլ կլինի 400, 3 տասնյակը՝ 30 և 6 միավորն էլ` 6։ Ունենք 436 թիվը։ Եկեք սա այսպես գրենք․ 400-ը կլինի 4 հարյուրյակ 4... հարյուրյակին գումարած 3 տասնյակ և․․․ գումարած 6 միավոր։ Գումարած 6 միավոր: Ահա։ Եկեք մեր ստացած թվից հանենք 312, օրինակ։ 300․․․10․․․2։ Եվ տեսնենք, թե ինչ թվի է սա հավասար։ 312-ն էլ կարող ենք գրել 3 հարյուրյակ․․․ 3 հարյուրյակ․․․ հանած 3 հարյուրյակ, այսինքն։ Հանած 1 տասնյակ։ Տասնյակ․․․ (և մնաց 2 միավոր) հանած 2 միավոր։ Եվ սկսենք հաշվել։ Սկսում ենք միավորների կարգից։ 6-ից հանած 2։ Այսինքն՝ 6 միավորից հանած 2 միավոր։ Մենք կարող ենք քառակուսիներից 2-ը ջնջել։ Ահա այս կապույտ քառակուսիներից 2-ը եթե ջնջենք, ապա քանի՞ քառակուսի կմնա։ Սա՝ 1, սա՝ 2։ Կմնա 1, 2, 3, 4։ Ուրեմն 6 միավորից հանած 2 միավոր հավասար է 4 միավորի։ Անցնենք հաջորդ կարգ։ Ունենք՝ 3 տասնյակից հանած 1 տասնյակ՝ 3-ից հանած 1։ Եթե այս տասնյակներից մեկը ջնջենք, ապա կմնա 1, 2՝ 2 տասնյակ։ Ահա, 2 տասնյակ։ Եվ վերջին կարգը՝ 4 հարյուրյակից հանած 3 հարյուրյակ կամ 4-ից հանած 3։ Ուրեմն, այս 4 խմբից 3-ը պետք է ջնջենք։ 1, 2 և 3։ Ի՞նչ մնաց։ Մնաց 1 հարյուրյակ։ Ահա 1 հարյուրյակ։ Եվ ի՞նչ ստացանք։ 436-ից հանած 312 հավասար է 124-ի, որն էլ հավասար է 1 հարյուրյակին գումարած 2 տասնյակ, գումարած 4 միավոր։