If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Հանել եռանիշ թվեր (առանց վերախմբավորման)

357-ից հանում ենք 251՝ մտածելով կարգային միավորի արժեքի մասին:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Տրված է 357 թիվը։ Հարյուրյակների կարգում գրված է 3։ Ահա սա ներկայացնում է հարյուրյակների կարգը։ Ունենք 100, 200 և 300։ Ահա հարյուրյակների կարգում գրված 3-ը իրենից ներկայացնում է 3 հարյուրյակ։ Տասնյակների կարգում ունենք 5։ Ահա սա էլ ներկայացնում է տասնյակների կարգը։ 1, 2, 3, 4, 5։ Ունենք 5 տասնյակ։ Եվ միավորների կարգում ունենք 7։ Եվ սա էլ ներկայացնում է միավորների կարգը։ 1, 2, 3, 4, 5, 6, 7։ 7 միավոր։ 357 թվից ցանկանում ենք հանել 251 թիվը։ Կամ, այլ կերպ ասաց, 2 հարյուրյակ 5 տասնյակ և 1 միավոր։ Խորհուրդ եմ տալիս դադարեցնել տեսանյութը և ինքնուրույն գտնել արտահայտության արժեքը։ Իսկ հիմա եկեք լուծենք միասին։ Սկսենք միավորների կարգից։ 7-ից պետք է հանենք 1։ Ահա ջնջում ենք միավորներից, քառակուսիներից մեկը։ Եվ ունենք 1, 2, 3, 4, 5, 6։ 6 միավոր։ Անցնենք տասնյակներին։ 5 տասնյակից հանում ենք 5 տասնյակ։ Այսինքն՝ ջնջում ենք 1, 2, 3, 4, 5։ 5 տասնյակն էլ ջնջում ենք այստեղից։ Եվ մնում է ընդամենը 0 տասնյակ։ Անցնենք հարյուրյակների կարգին։ Հարյուրյակների կարգում 3-ից պետք է հանենք 2։ Նշանակում է՝ ջնջում ենք 1 հարյուրյակ և 2 հարյուրյակ։ Եվ մնաց ընդամենը 1 հարյուրյակ։ Գրենք․ 1 հարյուրյակ։ Ուրեմն 7 միավոր հանած 1 միավոր ստացանք 6։ 5 տասնյակ հանած 5 տասնյակ՝ 0 տասնյակ։ 3 հարյուրյակ հանած 2 հարյուրյակ՝ 1 հարյուրյակ։ Վերջում ստացանք 106 թիվը։