If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ
Այժմ0:00Ընդհանուր տևողությունը2:38

Տեսանյութի սղագրությունը

Ունենք 3 տարբեր պատկերներ՝ աստղեր, քառակուսիներ և եռանկյունններ: Նայիր թվերին. ամեն պատկերից մի քանի հատ ունենք: Այսպես՝ 5 աստղ, 3 քառակուսի և 6 եռանկյունի: Ընդհանուր քանի՞ պատկեր ունենք: Եթե դու մտածում ես, որ պետք է այս բոլոր թվերն իրար գումարել, քանի որ պահանջվում է գտնել ընդհանուր քանակը ապա ասեմ, որ ճիշտ ես մտածում: Արի գումարենք այդ թվերը ուզում ենք գտնել 5+3+6-ը Ի՞նչ կստանանք, ի՞նչ կստացվի 5-ին գումարած 3 5 աստղին գումարած 3 եռանկյունի 5-ին գումարած 3 հավասար է 8-ի և դեռ պետք է 6-ը ավելացնենք, ինչի՞ է հավասար 8-ին գումարած 6 գուցե դու դեռ չգիտես, թե այն ինչ կստացվի՞ և եթե չգիտես, այս անգամ փորձիր պարզապես մտապահել 8-ին գումարած 6 հավասար է 14-ի այսինքն՝ 5-ին գումարած 3, գումարած 6 հավասար է 14-ի, կարող ես հարցնել «Արդյոք այստեղ գործողությունների հերթականությունը կարևո՞ր է«»։ Արի փորձենք թվերի տեղերը փոխել, նորից լուծենք 5-ին գումարած 3, գումարած 6 5-ը ու 3-ը սկզբում գումարելու փոխարեն արի այս անգամ 3-ին գումարենք 6, ի՞նչ կլինի 3-ին գումարած 6-ը շատ լավ, կստանանք 9-ը հետո պետք է 5-ին գումարենք 9 5-ին գումարած 9 շատ լավ, եթե գիտես ինչպես գումարել, կստանաս 14, իսկ եթե չգիտես, ապա լավ կլինի նորից մտապահես արդյունքը 5-ին գումարած 9 հավասար է 14-ի, եթե դա չգիտեիր ու արդյունքում չհամոզվեցիր, ապա վերցրու մի քանի քար, 5-ը հատ քարին ավելացրու ևս 9-ը և կտեսնես՝ երբ միասին հաշվես, կստանաս 14, բայց այժմ շատ լավ կլինի, որ դրանք մտապահես ինչպես նաև նորից կարող էիր թվերը տեղափոխել կարող ենք 5-ն ու 6-ը սկզբից գումարել կստանաս 11 գումարած 3, ու վերջում նորից 14 բոլոր դեպքերում ստանում ենք 14 պատկեր: