If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ
Այժմ0:00Ընդհանուր տևողությունը2:09

Տեսանյութի սղագրությունը

Տարին ունի չորս եղանակ։ Ամեն եղանակի ընթացքում Ռաֆայելը երկու անգամ կտրում է իր մազերը։ Մեկ անգամ <<Առլո>> կոչվող գեղեցկության սրահում, երկրորդ անգամ էլ <<Կախարդական մկրատներ>> վարսավիրանոցում։ Նշվածներից որո՞նք են ցույց տալիս, թե այս տարի է քանի անգամ է Ռաֆայելը մազերի կտրվածք ստանալու։ Նայիր։ Մեզ օգնելու համար նույնիսկ դիագրամ կա նկարած։ Տրված է, որ տարին ունի չորս եղանակ․ գարուն, ամառ, աշուն և ձմեռ։ Եվ ամեն եղանակի ընթացքում Ռաֆայելը իր մազերը երկու անգամ կտրում է։ Որից մեկը <<Առլո>> գեղեցկության սրահում, մյուսն էլ ՝ <<Կախարդական մկրատներ>> սրահում։ Նայի'ր։ գարնանը․ այս մեկը <<Առլո>>-ում արված կտրվածքն է, այս մեկն էլ <<Կախարդական մկրատներ>>-ում։ Եվ ներքևում նայիր ամռանը, <<Առլո>>-ի սրահինը ու նորից <<Կախարդական մկրատներին>>-ը։ Ապա, աշնանը նորից առաջինը նորից <<Առլոն>> է ու հետո <<Կախարդական մկրատները>>։ Եվ վերջում ՝ ձմռանը, այս մեկը <<Առլոյին>>, մյուսն էլ <<Կախարդական մկրատներում>>։ Հիմա մեզանից պահանջվում է պարզել, թե որ տարբերակներն են ցույց տալիս այս տարի Ռաֆայելի կտրվածքների ընդհանուր թիվը։ Շատ լավ։ Մտածիր այսպես․ գարնանը նա երկու կտրվածք կստանա։ Ամռանը նորից երկու անգամ մազերը կկտրի։ Աշնանը ևս երկու անգամ և վերջապես ձմռանը նա կրկին երկու անգամ կտրվածք կստանա։ Ուրեմն կստացվի գարնան երկուսը գումարած, ամռան երկուսը գումարած, աշնան երկուսը ու գումարած ձմռան երկուսը։ Կստանանք, որ նա ընդհանուր 8 անգամ է կտրում իր մազերը։ Այսպես։ Այս տարբերակներից որոնք են համապատասխանում ութին՝ երկու գումարած երկուսը ութի հավասար չէ։ Չորս գումարած չորս, գումարած չորս, գումարած չորս․ սա էլ ութ չէ։ Այլ տասնվեց է։ Երկու գումարած երկուսը հավասար է չորսի։ Չորս գումարած չորս հավասար է ութ։ Գումարած չորս հավասար է տասներկուսի, գումարած մեկ հատ էլ չորս ստացվում է տասնվեց, բայց ոչ ութ։ Այս մեկը․ չորս գումարած չորս հավասար է ութ։ Սա հենց մեր կտրվածքների թիվն էր, որը Ռաֆայելը անում է ամեն տարի։ Արի՛ նշենք այս մեկը։ Երկու գումարած երկու, գումարած երկու, գումարած երկու։ Սա այն արդյունքն է, որը գրել ենք այստեղ։ Այն ութի է հավասար։ Ուրեմն սա նույնպես հավասար է Ռաֆայելի տարեկան կտրվածքների թվին։ Եվ մյուս տարբերակը․ երկու գումարած չորս։ Դա ութի հավասար չէ, այլ հավասար է վեցի։ Այսպիսով սրանք այն երկու տարբերակներն են, որոնք ներկայացնում են Ռաֆայելի կտրվածքների տարեկան թիվը։