If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ստանալ 10՝ վանդակները լրացնելու միջոցով

Ցույց ենք տալիս, թե ինչպես պետք է գումարել երկու թվերը՝ 10 ստանալու համար: Օգտագործված օրինակներն են՝ 3 + ___ = 10 և 6 + ___ = 10:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Երեք գումարած ինչ-որ թիվ հավասար է տասի: Մի պահ դադարեցրեք տեսանյութը և փորձեք ինքնուրույն գտնել, թե ինչ թիվ պետք է գրվի այստեղ: Ի՞նչ պետք է գումարել երեքին, որ ստանանք տասը: Համոզված եմ, որ դուք սա լուծեցիք: Հիմա եկեք միասին փորձենք: Ահա այստեղ ունենք երեք կանաչ շրջաններ և ունենք տասը արկղ: Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տասը: Սրանցից երեքի մեջ արդեն կան շրջաններ: Ուրեմն, քանի՞ այլ շրջան է մեզ անհրաժեշտ, որ ոչ մի արկղ դատարկ չմնա, որ բոլոր արկղերը լցված լինեն: Եկեք հաշվենք միասին: Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ: Ուրեմն, մեզ անհրաժեշտ է ևս յոթ շրջան, որ բոլոր արկղերը լցված լինեն: Ստացվում է՝ երեք գումարած յոթ հավասար է տասի: Եկեք նման մի օրինակ էլ լուծենք: Ահա, վեց գումարած ինչ-որ թիվ հավասար է տասի: Նորից դադարեցրեք տեսանյութը և փորձեք ինքնուրույն լուծել սա: Հիմա շարունակենք միասին: Մենք ունենք վեց շրջան: Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց: Եվս քանի՞ շրջան է անհրաժեշտ, որ լցնենք բոլոր արկղերը: Վեցն արդեն լցված են: Մնացել է լցնել. մեկ, երկու, երեք, չորս: Այսինքն՝ չորս շրջան է մեզ անհրաժեշտ: Ստացվում է, որ վեց գումարած չորս հավասար է տասի: Մենք կարող ենք ասել նույնիսկ, որ չորս գումարած վեցն է հավասար տասի: Ահա այսքանը: