If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ստանալ 5

Սովորում ենք գումարել թվերը, որպեսզի ստանանք 5։ Հեղինակ՝ Սալ Քան։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Ես այս տեսանյութում ուզում եմ տարբեր ձևերով 5 ստանալ։ Ի՞նչ նկատի ունեմ դա ասելով։ Այստեղ մենք ունենք երեքին գումարած ինչ-որ բան։ Այս մասում կա ինչ-որ անհայտ թիվ։ Երեքին գումարած ինչ-որ բան հավասար է հինգի։ Այս գծագրում ունենք երեք շրջան, որը ներկայացնում է երեք թիվը։ Եվ գծագրում ունենք հինգ վանդակ։ Մեկ, երկու, երեք, չորս, հինգ։ Քանի՞ ավել շրջան է մեզ հարկավոր, որպիսի լրացնենք բոլոր հինգ վանդակները։ Մենք հստակ երեքը արդեն լրացրել ենք։ Շատ լավ։ Եկե՛ք մտածենք։ Մենք ընդամենը պիտի ավելացնենք մեկ և երկու շրջան։ Հիմա ամբողջական հինգը ունենք։ Երեք հատ կապույտից և երկու հատ էլ վարդագույնից։ Տեսնո՞ւմ եք՝ երեքին գումարած երկու հավասար է հինգի։ Այստեղի արեղծվածային թիվը երկուսն է։ Երեքին գումարած երկու հավասար է հինգի։ Այստեղ մենք ունենք երկու գումարած առեղծվածային թիվ՝ նորից հավասար է հինգի։ Նորից ունենք հինգ տեղ, որից երկուսը զբաղեցված են այս վարդագույն աստղերով։ Քանի՞ հատ պետք է ավելացնենք, որպիսի բոլոր վանդակաները լրանան։ Երկուսին գումարած ի՞նչն է հավասար հինգի։ Խորհուրդ եմ տալիս կանգնեցնել տեսանյութը և մտածել դրա մասին։ Ենթադրենք՝ փորձեցիր։ Եկե՛ք մտածենք, թե այս վանդակներից քանիսը պետք է լրացնենք, որպիսի բոլոր հինգն էլ լրանան: Մենք պետք է լրացնենք մեկ, երկու, երեք վանդակ, որպեսզի զբաղեցնենք բոլոր հինգ վանդակները։ Հիմա անենք հինգ աստղ։ Ունենք վարդագույներից երկու և կապույտներից երեքը։ Մենք կարող եք ասել՝ երկուսին գումարած երեք․ առեղծվածային այս թիվը երեքն է։ Երկուսին գումարած երեք հավասար է հինգի։ Եկեք նմանատիպ մի քանիսն էլ անենք։ Այստեղ ունենք չորսին գումարած ինչ-որ առեղծվածային թիվ հավասար է հինգի։ Ես լրացրել եմ երեք վանդակից չորսը։ Քանի՞ հատ պետք է լրացնեմ, որպեսզի բոլոր հինգ վանդկաները լրանան կամ բոլոր տուփերը։ Մենք հստակ տեսնում ենք, որ ընդամենը մեկ վանդակ է անհրաժեշտ լրացնել։ Կամ մնացած չորս տուփերին մեկ տուփի ավելացում։ Եվ տեսնում ենք, որ չորսին գումարած մեկ հավասար է հինգի։ Արի՛ մեկ այլ ձևով լուծենք։ Ունենք հինգ վանդակ, որոնցից միայն մեկն է զբաղեցված։ Քանի՞ ժպտացող դեմք է պետք ավելացնել, որպեսզի բոլոր վադնակները լրանան։ Ուրիշ տարբերակով եթե մտածենք, մենք ունենք մեկ։ Ինչքա՞ն ավելացնենք մեկին, որպեսզի ստանանք հինգ։ Ինչպես միշտ, խորհուրդ եմ տալիս կանգնեցնել այս տեսանյութը և մտածել հարցի մասին ինքնուրույն։ Շատ լավ։ Մենք կարող ենք ավելացնել մեկ, կարող ենք ավելացնել երկու, երեք և չորս դեղին ժպտացող դեմք։ Մենք ունենք մեկ սպիտակ ժպտացող դեմք, գումարած մեկ երկու, երեք, չորս դեղին ժպտացող դեմք։ Հավասար է հինգի։ Այստեղ կարող ես նմանություն տեսնել։ Եկեք սկսենք սկզբից։ Երեքին գումարած երկու հավասար է հինգի, և երկուսին գումարած երեք հավասար է հինգի։ Երբ ունես երեք լրացված վանդակ, Երկու հատ ավել էր պետք, որպեսզի ստանայիր հինգ։ Երբ ունեիր երկու լրացված վանդակ, երեք հատ ավել էր քեզ պետք, որպեսզի ստանայիր հինգ։ Նկատի՛ր ՝ երկուսին գումարած երեք և երեքին գումարած երկու։ Նույն բանը ներքևում է։ Չորսին գումարած մեկ հավասար է հինգի, մեկին գումարած չորս հավսար է հինգի։