Եթե տեսնում ես այս հաղորդագրությունը, նշանակում է՝ մեզ չի հաջողվում կայքում արտաքին ռեսուրսներ բեռնել։

If you're behind a web filter, please make sure that the domains *.kastatic.org and *.kasandbox.org are unblocked.

Հիմնական նյութ

Գումարել և հանել։ Մրգեր

Գումարում և հանում ենք մրգեր: Բերված օրինակներն են՝ 5+3 և 5-3: Հեղինակ՝ Սալ Քան։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Մենք ունենք մեկ, երկու, երեք, չորս, հինգ հատ սև հաղարջ: Գրենք: Հինգ սև հաղարջ: Եվ ունենք մեկ, երկու, երեք բալ: Եթե ես ուզում եմ պարզել իմ ունեցած մրգերի ընդհանուր քանակը, կամ կարող ենք ասել՝ ընդհանուր քանի հատ միրգ ունեմ: Ի՞նչ պետք է անեմ: Հինգին պետք է ավելացնեմ երե՞ք, թե՞ հինգից հանեմ երեք, որ ստանամ իմ ունեցած մրգերի ընդհանուր թիվը: Խորհուրդ եմ տալիս կանգնեցնել հիմա տեսանյութը և ինքնուրույն մտածել: Եթե ուզում եմ իմանալ մրգերի ընդհանուր թիվը, սկսում եմ հինգ սև հաղարջից: Եվ այստեղ ունեմ երեք հատ էլ ավել: Պետք է ավելացնեմ երեք: Արդյունքում պետք է ստանամ մրգերի ավելի մեծ քանակ: Կսկսեմ հինգից։ Հետո պիտի ունենամ երեք հատ ավել: Ուրեմն՝ կգումարեմ երեքը: Ինչի՞ է հավասար հինգին գումարած երեք: Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ: Ընդհանուր ունեցանք ութ հատ միրգ: Իսկ ի՞նչ կլիներ, եթե հինգից հանեինք երեք: Պատկերացնենք հինգ միրգ: Արի այն ընդօրինակեմ ու տեղադրեմ այստեղ: Այսպես, եթե սկսես հինգ հատ մրգից և հանես երեքը, նշանակում է վերցնել քո ունեցած մրգերից երեքը: Ահա: Վերցնել մեկը, վերցնել երկուսը և վերցնել երեքը: Որքա՞ն քեզ մոտ մնաց: Այստեղ քեզ մոտ մնաց մեկ, երկու: Ուրեմն՝ հինգից հանած երեք հավասար է երկուսի: Եթե քեզ ասեն՝ ես ունեմ հինգ սև հաղարջ և երեքով ավել բալ, միասին քանի՞ հատ միրգ կլինի: Այդ դեպքում պիտի գումարես թվերը: Իսկ եթե հարցնեն՝ ես ունեմ հինգ հատ սև հաղարջ և հետո դրանցից երեքը կերա, որքա՞ն ինձ մոտ մնաց: Այս դեպքում քեզ մոտ կմնա երկուսը: