If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Գումարել և հանել 10-ի սահմանում

Լուծում ենք 10-ով կամ 10-ից փոքր թվերով գումարման և հանման խնդիրներ։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Այստեղ մենք ունենք չորս տարբեր հավասարություն, որից յուրաքանչյուրն ունի ազատ պատուհան: Եվ մենք պետք է այնտեղ լրացնենք այն թիվը, որը բաց է թողնված: Եկեք հերթով լուծենք: Այսպես, հավասարության ձախ կողմում ունենք մեկին գումարած չորս: Մեկին գումարած չորս հավասար է հինգի: Շատ լավ: Մեկին գումարած չորս հավասար է հինգի: Եթե վերցնենք չորսը և ավելացնենք մեկ, ապա կստանանք հինգ: Այս մեկը վերջացրինք, քանի որ մեկին գումարած չորս դա նույնն է, ինչ հինգը: Հիմա այստեղ ասում ենք չորսին գումարած ինչ-որ թիվ հավասար է հինգի: Մենք հենց նոր իմացանք, որ մեկին գումարած չորս կամ չորսին գումարած մեկ հավասար է հինգի: Տես, մենք ունենք հավասարություն: Չորսին գումարած մեկ դա նույն հինգն է: Հավասար նշանակում է ինչ կա ձախ կողմում հավասար է աջ կողմում եղածին: Հիմա մենք ունենք ինչ-որ թիվ գումարած երկու հավասար է հինգի: Ինչի՞ն գումարենք երկու, որ ստանանք հինգ: Շատ լավ: Երեքին գումարած երկու հավասար է հինգի, կամ հինգը հավասար է երեքին գումարած երկու: Հիմա անցնենք սրան: Մենք ունենք երեքին գումարած ինչ-որ թիվ, որը հավասար է հինգի: Մենք արդեն իմացանք, որ երեքին գումարած երկու հավասար է հինգի: Այսպես, մենք կարող ենք գրել երեք գումարած երկու հավասար է հինգ: Եկեք շարունակենք: Հիմա եկեք հանում անենք: Ինչի՞ է հավասար իննից հանած երեքը: Եթե ես ունեմ ինը իր և ինձանից վերցնեն երեքը, ինձ մոտ կմնա վեցը: Իննից հանած երեք հավասար է վեցի: Տասից հանած ինչ-որ թիվ հավասար է վեցի: Այսպիսով՝ ես ի՞նչ պետք է հանեմ տասից, որ ստացվի վեց: Շատ լավ: Եթե տասից հանեմ չորս, արդյունքում վեց կստանամ: Հիմա: Ինչ-որ թվից հանած մեկ հավասար է վեց: Շատ լավ: Յոթից հանած մեկ կստացվի վեց: Հետո ունենք ութից հանած ինչ-որ թիվ հավասար է վեցի: Այսպիսով, ինչքա՞ն պետք վերցնեմ, որ ստանամ վեց: Այսպես՝ եթե ես վերցնեմ մեկ, կստանամ յոթ: Իսկ եթե վերցնեմ երկու, ապա կստանամ վեց: Այսպիսով՝ ութից հանած երկու հավասար է վեց: