If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Հաշվել նկարներով

Հաշվում ենք նկարներում պատկերված առարկաները։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Այս տեսանյութում կսովորենք հաշվել նկարների օգնությամբ։ Քանի՞ մարդ է պատկերված նկարում։ Ունենք պատասխանի 3 տարբերակ, պետք է ընտրենք ճիշտը։ Ահա նկարը, եկեք հաշվենք մարդկանց՝ 1, 2,3, 4,5,6՝ ստուգենք։ Ճիշտ էր։ Հաջորդը։ Քանի՞ մեքենա ես տեսնում։ Ահա մեքենաների նկարը։ Տեսնում ենք 1,2,3, 4՝ ստուգենք։ Ահա, հեշտ է, չէ՞։ Հաջորդը։ Քանի՞ անիվ ես տեսնում։ Նույն նկարն է։ Բայց այս անգամ հաշվելու ենք ոչ թե մեքենաները, այլ անիվները։ Ամեն մեքենա ունի 4 անիվ։ Եկեք հաշվենք՝ 1,2,3, 4,5,6,7, 8,9,10,11,12, 13,14,15,16։ Ստուգենք։ Ահա։ Հաջորդը։ Քանի՞ տղամարդ է ֆուտբոլ խաղում։ Ահա նկարը։ Ահա ֆուտբոլ խաղացող մարդիկ։ Հաշվենք՝ 4 հոգի։ Ըհը, հաջորդը։ Քանի՞ մարդ է պատկերված նկարում։ Ահա նկարը, սկսենք հաշվել վերևից։ 1,2,3, 4,5,6 6 Հաջորդը։ Քանի՞ տանձ ես տեսնում։ Ես տեսնում եմ 1,2։ 2 տանձ։ Ահա, մնաց մեկը։ Նույն կերպ լուծենք։ Այս անգամ հավկիթներ ենք հաշվելու։ Քանի՞ հավկիթ ես տեսնում։ Հավկիթները գույներով առանձնացված են, որպեսզի հեշտ լինի հաշվելը։ Սկզբում հաշվենք կապույտ հավկիթները։ 1, կարմիրները՝ 2,3,4, վարդագույն՝ 5,6,7, բաց կապույտ՝ 8 , դեղին՝ 9, փիրուզագույն՝ 10, 11, նարնջագույն՝ 12։ Ես տեսնում եմ 12 հավկիթ։ Վերջ, ավարտեցինք։