If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Հաշվել առարկաները. մաս 2

Սովորում ենք հաշվել կամայականորեն դասավորված առարկաները։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Այս տեսանյութում նույնպես կհաշվենք առարկաներով։ Խորհուրդ կտամ դիտել նաև տեսանյութի առաջին մասը։ Քանի՞ կաղին ես տեսնում։ Պետք է ընտրենք մեկ պատասխան։ Մեկ, երկու, երեք, չորս։ Ահա։ Ճիշտ պատասխանն է երկրորդը՝ չորս կաղին։ Հաջորդը։ Քանի՞ պաղպաղակ ես տեսնում։ Եկեք հաշվենք ամենավերևի պաղպաղակից՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ։ Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տասը։ Ես տեսնում եմ տասը պաղպաղակ։ Առաջին տարբերակ։ Ճիշտ էր։ Հաջորդը։ Քանի՞ ճագար ես տեսնում։ Ահա ճագարները։ Սկսեցինք հաշվել վերևից։ Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց: Երկրորդ տարբերակը: Նշեցինք։ Ահա։ Շարունակենք։ Քանի՞ կուղբ ես տեսնում։ Մեկ, երկու, երեք, չորս։ Ես տեսնում եմ չորս կուղբ, այնպես չէ՞։ Հաջորդը։ Շնիկներ ենք հաշվում։ Քանի՞ շնիկ ես տեսնում։ էլի հաշվենք վերևի շնիկից։ Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ և ութ։ Ութ շնիկ։ Հաջորդը: Քանի՞ շնաձուկ ես տեսնում։ Տեսեք, այս հարցը առավել հետաքրքիր է: Քանի որ մենք այստեղ շնաձկից բացի այլ կենդանի էլ ունենք։ Ունենք կետ։ Ուշադիր եղեք, որպեսզի կետերին չհաշվեք։ Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց։ Վեց շնաձուկ: Ճիշտ էր։ Եվ վերջին հարցը։ Քանի՞ կապիկ ես տեսնում։ Այստեղ էլ կապիկից բացի ունենք կով և պաղպաղակ։ Ուշադիր եղեք, որպեսզի հաշվեք միայն կապիկներին։ Առաջին շարքից՝ մեկ կապիկ։ Պաղպաղակները չենք հաշվում։ Երկու կապիկ։ Հաջորդ շարքում՝ երեք, չորս և վերջ։ Դուք տեսնու՞մ եք էլի կապիկ։ Ոչ։ Նշենք չորս։ Վերջ։ Ավարտեցինք։