If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Կարգային միավորներով գրելու օրինակ. 25

25-ը ներկայացնում ենք որպես 2 տասնյակ և 5 միավոր։ Հեղինակ՝ Սալ Քան։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Այս տեսանյութում ուզում եմ մի փոքր մտածենք, թե թվերն իրականում, ի՞նչ են իրենցից ներկայացնում: Ենթադրենք, ինչ-որ մեկը պատրաստվում է գրել 25 թիվը, ի՞նչ է դա իրականում նշանակում: Այս 5-ը, միավորների կարգում է և ուղղակի իրենից ներկայացնում է 5 միավոր, իսկ այստեղ 2-ը տասնավորների կարգում է: Եկեք դա գրեմ: Սա տասնավորների կարգն է, սա` միավորների: Այսպիսով, սա ներկայացնում է 2 տասնյակը , բայց ի՞նչ նկատի ունեմ այդ ասելով: Նայիր, մյուս եղանակով կարող ենք գրել այսպես` սա մեր 2 տասնյակն է, արի գրեմ: Սա հավասար է 2 տասնյակ գումարած 5 միավոր: Լավ, իսկ ի՞նչ է նշանակում 2 տասնյակ: Այսպես, այն կարող ես պատկերացնել, որպես 10 սյունակներից բաղկացաց մեկ իր, հենց այս պատկերի նման: Արի այն պատճենենք ու տեղադրենք: Ուրեմն, սա հավասար է մեր ունեցած 2 տասնյակին: Ահա, մեր 1 և 2 տասնյակները: Այդ 2 տասնյակն այստեղ, իսկապես, նույնն է ինչ 20-ը, և ապա` գումարած 5: Շատ լավ: Եթե սա մեր 1 միավորն է, որն ավելի պատկերավոր լինելու համար ներկայացրել եմ ուղղահայաց սյունակով: Ապա, 5 միավորը կլինի այսպես, ունենք 1, 2, կարծում եմ արդեն սկզբունքը հասկացար, 3, 4 և 5 սյունակ: Եվ այսպիսով, այս բոլոր եղանակներով ներկայացրեցինք նույն քանակը: 25-ը, 2 տասնյակն է և 5 միավոր: Այս 2-ը տասնյակների կարգում է, 5-ը`միավորների: Ուրեմն, 2 տասնյակին գումարած 5 միավոր, կամ սա այստեղ կարող ենք դիտարկել, որպես 2 10-ի խումբ գումարած 5 միավոր: Իսկ դա ինչի՞ն կնմանվի: Շատ լավ: 10-ի 2 խումբ, դա նույն 20-ն է, իսկ սա հավասար է 5-ի: Մեկ անգամ էլ կրկնենք 25-ի ներկայացման եղանակները: Ուրեմն, սա դիտարկենք, որպես 2 տասնյակին գումարած 5 միավոր, կամ դիտարկենք, որպես 20, եկեք գրենք դա: 25-ում այս 2-ը, որպես 2 տասնյակ, որը նույն 20-ն է, գումարած 5 միավոր: