If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Համեմատման նշաններ․ ամփոփում

Կրկնիր մեծի, փոքրի և հավասարության նշանները և փորձիր որոշ խնդիրներ լուծել։

Համեմատել թվերը

Երբ համեմատում ենք թվերը, կարող ենք օգտագործել նշաններ, որպեսզի ցույց տանք՝ արդյոք առաջին թիվը մեծ, փոքր, թե հավասար է երկրորդ թվին։      

Մեծ է

Մեծի նշանը սա է՝ >։
19-ը մեծ է (>) 4-ից։ Ուրեմն կարող ենք օգտագործել > նշանը և գրել՝ 19>4։

Փոքր է

Փոքրի նշանը սա է՝ <։
2380-ից փոքր է (<)։ Ուրեմն կարող ենք օգտագործել < նշանը և գրել՝ 23<80։
Նշանները հիշելու տարբերակներից մեկը հետևյալն է․ նշանի լայն բացված կողմը պետք է միշտ մեծ թվի կողմը լինի։

Հավասար է

Հավասարի նշանը սա է՝ =։
35-ը հավասար է (=) 35-ին։ Ուրեմն կարող ենք օգտագործել = նշանը և գրել՝ 35=35։
Ուզո՞ւմ ես սովորել ավելին համեմատության նշանների մասին։ Այցելիր այստեղ։

Պարապիր

Խնդիր 1
Լրացրու բաց թողնվածը։
48 __ 43
Ընտրիր ճիշտ պատասխանը։

Էլի՞ ես ուզում այսպիսի խնդիրներ փորձել։ Այցելիր այստեղ։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: