If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Շրջանագծից ներս, դուրս և շրջանագծի վրա գտնվող կետերը

Օգտագործում ենք հեռավորության բանաձևը, որպեսզի որոշենք՝ (-6; 6) կետը գտնվում է (-1; -3) կենտրոնով և 6 շառավղով շրջանագծից նե՞րս, դո՞ւրս, թե՞ դրա վրա:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Շրջանագծի կենտրոնի կոորդինատներն են ՝ -1 և -3, իսկ շառավիղը հավասար է 6-ի։ Այսինքն՝ մենք ունենք մի շրջանագիծ, ահա այսպիսի մի շրջանագիծ ունենք, որի կենտրոնը նշանակված է O տառով։ Եվ այդ O կետի կոորդինատներն են՝ -1 և -3 և նրա շառավիղն էլ, այսինքն՝ կենտրոնը շրջանագծի վրա գտնվող բոլոր կետերին միացնող հատվածը հավասար է 6-ի։ R հավասար է 6։ Որտե՞ղ է գտնվում P կետը։ P կետի կոորդինատներն են՝ (- 6 , - 6) ահա։ Եթե մենք հաշվենք OP հատվածը, այսինքն՝ O-ի և P-ի միջև հեռավորությունը և տեսնենք, որ այդ հեռավորությունը 6-ից մեծ է, նշանակում է այդ կետը կգտնվի շրջանագծից դուրս։ Եթե O P հատվածը, O-ի և P-ի միջև հեռավորությունը հավասար լինի 6-ի, ուրեմն այդ կետը կգտնվի շրջանագծի վրա։ Իսկ եթե դրանց միջև հեռավորությունը ավելի փոքր լինի քան 6-ը, ուրեմն այդ կետը գտնվում է շրջանագծի ներսում։ Հիմա մենք պետք է հաշվենք O-ի և P-ի հեռավորությունը և տեսնենք, արդյոք այդ արժեքը մե՞ծ է 6-ից, փո՞քր է 6-ից, թե՞ հավասար է 6-ին։ Եվ այդպիսով կորոշենք, այն գտնվում է շրջանագծի ներսու՞մ, շրջանագծի վրա՞, թե՞ շրջանագծից դուրս։ Հիշենք, թե ինչպես էին հաշվում 2 կետերի միջև հեռավորությունը։ Ուրեմն, եթե մենք ունենք O կետը և P կետը, ահա սա O կետն է, իսկ սա էլ P։ Մենք պետք է հաշվենք x-երի փոփոխությունը և y-ների փոփոխությունը։ Գրենք ուրեմն, OP հատվածը հավասար է քառակուսի արմատ x-ի փոփոխություն, x-ի փոփոխությունը տեսեք -1-ից դարձել է -6, նշանակում է Δx-ը, գրենք այսպես, Δx-ը հավասար կլինի -6-ից հանած -1։ Եվ Δy-ը տեսեք -3-ից դարձել է -6։ Նշանակում է Δy-ն էլ հավասար կլինի -6 հանած -3։ Ուրեմն, եկեք այստեղ գրենք Δx-ի քառակուսի գումարած Δy-ի քառակուսի և տեսնենք, թե սա ինչի է հավասար։ Ուրեմն կունենանք քառակուսի արմատ -6 հանած -1 նույնն է, ինչ -6 գումարած 1, այսինքն՝ -5։ Կունենանք -5-ի քառակուսի գումարած -6, հանած -3 հավասար է -6 գումարած 3, որն էլ հավասար է -3-ի։ Ուրեմն կունենանք -3-ի քառակուսի ահա այսպես, և սա հավասար է արմատ -5-ի քառակուսին 25, -3-ի քառակուսին 9։ 25 գումարած 9, որը հավասար է արմատ 34, ահա։ Տեսնենք, արդյոք արմատ 34-ը 6-ից մեծ է, 6-ից փո՞քր, թե՞ հավասար 6 -ի։ 6-ը հավասար է արմատ 36-ի, արմատ 36-ը հավասար է 6։ Եվ, ինչպես տեսնում եք, արմատ 36-ը, ինչպես գիտենք արմատ 36-ը մեծ է արմատ 34։ Հետևաբար ստացվում է, որ 6-ը մեծ է արմատ 34-ից։ Նշանակում է O-ի և P-ի միջև հեռավորությունը 6-ից փոքր մեծություն է, 6-ից փոքր արժեք է։ Նշանակում է այս կետը ՝ P կետը, գտնվում է շրջանագծի ներսում։ Եվ ճիշտ պատասխանը ահա առաջինն է ՝ շրջանագծի ներսում Այսքանը։