If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Աղեղի երկարությունը պարփակված անկյունից

Աղեղով պարփակված անկյան աստիճանի և շրջանագծի պարագծի միջոցով գտնում ենք աղեղի երկարությունը: Հեղինակ՝ Սալ Քան։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Նախորդ մի քանի տեսանյութերում մենք միասին գտնում էինք աղեղների աստիճանային չափերը, իսկ այսօր մենք միասին կփորձենք պարզել աղեղի երկարությունը։ Ենթադրենք մեզ տրված է այսպիսի մի շրջանագիծ, որի երկարությունը հավասար է 18π։ Եվ ենթադրենք մենք ունենք ահա այսպիսի մի անկյուն կենտրոնային անկյուն, որը հավասար է 10 աստիճանի։ Եվ պետք է գտնենք այն աղեղի երկարությունը, որի վրա հենված է այդ կենտրոնային անկյունը։ Ահա այս աղեղի երկարությունը պետք է գտնենք։ Ինչպե՞ս կարող ենք դա հաշվել։ Ենթադրենք սա նշանակում ենք A-ով ։ Եթե մենք այս աղեղի երկարությունը հարաբերենք ամբողջ շրջանագծի երկարությանը, ապա այն պետք է հավասար լինի այս կենտրոնային անկյան և 360-ի հարաբերությանը։ Եթե գրենք աղեղի երկարություն հարաբերած շրջանագծի երկարություն, այսինքն՝ միանգամից կարող ենք գրել C, սա պետք է հավասար լինի կենտրոնային անկյան կենտրոնային անկյան և 360 աստիճանի հարաբերությանը։ Եվ եթե սրանց փոխարեն տեղադրենք մեզ հայտնի արժեքները, աղեղի երկարությունը նշանակել ենք A-ով, իսկ C-ն հավասար է 18π։ 18π, սա պետք է հավասար լինի կենտրոնային անկյունը հավասար է 10-ի 10 աստիճան բաժանած 360 աստիճան։ Ահա, կատարենք համապատասխան գործողությունները, կրճատումները։ Տասը կկրչատվի 360-ի հետ և կմնա երեսուն վեց, և եթե երկու կողմերը բազմապատկենք 18π- ով ապա կունենանք, որ A-ն հավասար է, սրանք կկրճատվեն, A հավասար է 18π բաժանած 36, իսկ դա հավասար է π բաժանած π բաժանած երկու։ Կամ եթե այլ կերպ գրենք, սա հավասար է 0,5 π։ Շատ լավ։ Հիմա եկեք դիտարկենք մեկ այլ դեպք նույն օրինակի վրա։ Ահա պատկերենք այստեղ։ Ունենք նորից նույն շրջանագիծը ունենք, որ դրա երկարությունը 18π է, և ենթադրենք այս դեպքում նորից ունենք այս տասը աստիճանի անկյունը, բայց ցանկանում ենք գտնել ոչ թե այն աղեղի երկարությունը, որի վրա հենված է 10 աստիճան անկյունը, այլ այս մյուս մեծ աղեղի եկարությունը։ Ահա այս ամբողջը։ Ինչպե՞ս կարող ենք սա հաշվել։ Տեսեք, եթե սա 10 աստիճան է, հետևաբար սա կլինի 350 աստիճան և նորից նույն ձևով կկարողանանք հաշվել այս մեծ աղեղի երկարությունը։ Նորից եթե սա նշանակենք A-ով, ապա A-ն կբաժանենք C-ի, այսինքն 18π, որը պետք է հավասար լինի կենտրոնային անկյուն այս դեպքում 350-նն է 350 բաժանած 360 աստիճանի։ զրոները կկրճատվեն և եթե երկու կողմը բազմապատկենք 18π-ով, սրանք կկրճատվեն, կունենանք, որ A-ն հավասար է այստեղ 18, և 36 եթե կրճատենք կլինի 2 և 1։ Եվ կունենանք 35π բաժանած 2 կամ 17,5π, ահա տեսնում եք։ Եթե մենք հիմա 0,5π-ին գումարենք 17,5π կստանանք 18π և նշանակում է ամեն ինչ ճիշտ է։ Նշանակում է եթե մենք ցանկանում ենք գտնել աղեղի երկարությունը ենթադրենք նշանակում ենք l-ով, ապա դա հավասար է այն անկյան աստիճանային չափ, որը հենված է դրա վրա, ենթադրենք նշանակում ենք θ-ով, բաժանած 360 աստիճան և անգամ այդ շրջանագծի երկարություն անգամ C և մենք այդպիսով կպարզենք աղեղի երկարությունը։ Այն աղեղը, որի վրա հենված է θ անկյունը, θ կենտրոնային անկյունը։