Հիմնական նյութ
Երկրաչափություն (Ավագ)
Դասընթաց․ (Երկրաչափություն (Ավագ)) > Բաժին 1
Դաս 2: Ձևափոխություներ. ներածությունԶուգահեռ տեղափոխություն․ ներածություն
Սովորիր՝ ինչ է զուգահեռ տեղափոխությունը և ինչպես այն կատարել մեր ինտերակտիվ գործիքով։
Զուգահեռ տեղափոխությանը ծանոթանալու համար վերցրու կետը և տեղաշարժիր։
Հիանալի է։ Դու տեղաշարժել ես կետը։ Երկրաչափության մեջ զուգահեռ տեղափոխության դեպքում պատկերը տեղաշարժվում է վերև կամ ներքև, աջ կամ ձախ։
Իսկ հիմա փորձիր զուգահեռ տեղափոխել այս ուղիղը։
Ուշադրություն դարձրու, որ ուղիղների դասավորությունը մնում է նույնը, երբ զուգահեռ տեղափոխում ենք դրանք։ Զուգահեռ տեղափոխությունները պատկերները միայն տեղափոխում են մի տեղից մյուսը՝ չփոխելով դիրքը կամ ուղղությունը։
Այժմ, երբ արդեն հիմնարար պատկերացումներ ունենք զուգահեռ տեղափոխությունների մասին, արի սովորենք, թե ինչպես կիրառել դրանք կոորդինատային հարթության վրա։
Զուգահեռ տեղափոխությունները կոորդինատային հարթության վրա
Կոորդինատները հնարավորություն են տալիս լինել ճշգրիտ զուգահեռ տեղափոխություններ կատարելիս։
Առանց կոորդինատների մենք կասեինք այսպիսի մի բան․ «start color #ca337c, B, prime, end color #ca337c-ը ստացել ենք start color #11accd, B, end color #11accd-ն ներքև և աջ տեղաշարժելու արդյունքում»։
Սակայն դա ճշգրիտ չէ։ Կոորդինատային համակարգի շնորհիվ կարող ենք ասել․ «start color #ca337c, B, prime, end color #ca337c-ը ստացել ենք start color #11accd, B, end color #11accd-ն 5 միավոր աջ և 4 միավոր ներքև տեղաշարժելու արդյունքում»։
Հակիրճ դա կարող ենք նկարագրել որպես տեղափոխություն open angle, 5, comma, minus, 4, close angle։
4-ի առջև դրված բացասական նշանը հուշում է, որ ուղղահայաց տեղափոխություն ենք կատարել դեպի ներքև և ոչ դեպի վերև։ Դեպի ձախ տեղափոխությունը ևս ցույց է տրվում բացասական նշանի միջոցով։
Նախակերպար և կերպար
Ցանկացած ձևափոխության դեպքում մենք ունենք նախակերպար, որի նկատմամբ իրականացնում ենք ձևափոխությունը, և կերպար, որը ձևափոխության արդյունքն է։ Օրինակ՝ մեր զուգահեռ տեղափոխության դեպքում նախակերպարը start color #11accd, B, end color #11accd-ն է, իսկ կերպարը՝ start color #ca337c, B, prime, end color #ca337c-ը։
Ուշադրություն դարձրու, որ կերպարը նշանակել ենք start color #ca337c, B, prime, end color #ca337c, որը կարդում ենք՝ B շտրիխ։ Ձևափոխությունների հետ աշխատելիս սովորաբար նախակերպաի և կերպարի համար կիրառում ենք միևնույն տառը, պարզապես կերպարի տառին ավելացնում ենք շտրիխ։
Արի փորձենք մի քանի խնդիր լուծել
Խնդիր 1
Խնդիր 2
Խնդիր 3
Բարդ խնդիր 1
Բարդ խնդիր 2
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։