Հիմնական նյութ
Երկրաչափություն (Ավագ)
Դասընթաց․ (Երկրաչափություն (Ավագ)) > Բաժին 1
Դաս 3: Զուգահեռ տեղափոխություններ- Կետերի զուգահեռ տեղափոխություն
- Տեղափոխիր կետերը
- Զուգահեռ տեղափոխությունների զատորոշումը
- Զուգահեռ տեղափոխությունների զատորոշումը
- Զատորոշիր զուգահեռ տեղափոխությունները
- Պատկերների զուգահեռ տեղափոխությունը
- Պատկերների զուգահեռ տեղափոխությունը
- Զուգահեռ տեղափոխիր պատկերները
- Զուգահեռ տեղափոխության վերաբերյալ դժվարավուն խնդիր
- Զուգահեռ տեղափոխության հատկությունները
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Զուգահեռ տեղափոխության հատկությունները
Սովորիր երկարաչափական տեղափոխությունների երեք կարևոր հատկությունները:
Երկրաչափության մեջ զուգահեռ տեղափոխության արդյունքում պատկերները տեղաշարժվում են։ Սակայն սա չի նշանակում, որ նրանք աղավաղվում են։ Հատվածը զուգահեռ տեղափոխելիս նրա երկարությունն է մնում նույնը, իսկ անկյան դեպքում՝ աստիճանային չափը։
Այս հատկությունները կարող են ակնհայտ թվալ, սակայն շատ կարևոր է մտապահել դրանք հատկապես ապացուցումների ժամանակ։ Այդ հատկությունների վերաբերյալ մեր գիտելիքներն ամրապնդելու հարմար արի մի քանի օրինակ դիտարկենք։
Հատկություն 1: Հատվածներն արտապատկերվում են միևնույն երկարությամբ հատվածների
Ինչպես տեսնում ես, սկզբնական հատվածը և դրա պատկերը միևնույն երկարությամբ հատվածներ են։ Սա ճիշտ է ցանկացած հատվածի և ցանկացած զուգահեռ տեղափոխության դեպքում։
Հատկություն 2: Անկյուններն արտապատկերվում են միևնույն աստիճանային չափերով անկյունների։
Ինչպես տեսնում ես, նախակերպար անկյունը և զուգահեռ տեղափոխության արդյունքում ստացված կերպար անկյունը միևնույն աստիճանային չափն ունեն։ Սա ճիշտ է ցանկացած անկյան և ցանկացած զուգահեռ տեղափոխության դեպքում։
Հատկություն 3: Ուղիղներն արտապատկերվում են ուղիղների, իսկ զուգահեռ ուղիղները՝ զուգահեռ ուղիղների։
Ինչպես տեսնում ես, յուրաքանչյուր ուղիղ արտապատկերվել է մեկ այլ ուղղի, իսկ զուգահեռ ուղիղները մնացել են ցուգահեռ։ Սա ճիշտ է ցանկացած ուղղի կամ ուղիղների և ցանկացած զուգահեռ տեղափոխության դեպքում։
Ամփոփում
Մենք պարզեցինք, որ զուգահեռ տեղափոխություններն օժտված են հետևյալ երեք հատկություններով․
- հատվածներն արտապատկերվում են միևնույն երկարությամբ հատվածների,
- անկյուններն արտապատկերվում են միևնույն աստիճանային չափերով անկյունների, և
- ուղիղներն արտապատկերովում են ուղիղների, իսկ զուգահեռ ուղիղները՝ զուգահեռ ուղիղների։
Նշվածները կարևոր են, քանի որ տեղափոխություն նշանակում է մարմինը տեղաշարժել վերև կամ ներքև, աջ կամ ձախ։ Փոխում ենք միայն դիրքը, ոչ թե բնույթը։
Զուգահեռ տեղափոխությունը նման է վերելակով շարժվելուն կամ քայլելուն․ սկսում ես մի տեղում և վերջացնում մեկ այլ տեղում, բայց դու նույնն ես մնում, ինչպիսին կայիր սկզբում։
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։