Հիմնական նյութ
Նախապատրաստվել 5-րդ դասարանին
Դասընթաց․ (Նախապատրաստվել 5-րդ դասարանին) > Բաժին 3
Դաս 4: Պարզ և բաղադրյալ թվերՊարզ և բաղադրյալ թվեր․ ներածություն
Ծանոթացիր պարզ և բաղադրյալ թվերին և պարապիր տարբերել դրանք:
Արի ամփոփենք բաժանարարների մասին մեր սովորածը
Բաժանարարը որևէ բնական թիվ է, որի վրա որևէ այլ թիվ բաժանվում է առանց մնացորդի:
1, ;, 3, ;, 5 և 15 թվերը 15-ի բաժանարարներ են, քանի որ 15-ը դրանց վրա բաժանվում է առանց մնացորդի:
15, colon, 1, equals, 15
15, colon, 3, equals, 5
15, colon, 5, equals, 3
15, colon, 15, equals, 1
15, colon, 3, equals, 5
15, colon, 5, equals, 3
15, colon, 15, equals, 1
15-ն ունի չորս բաժանարար՝ 1, ;, 3, ;, 5 և 15:
start color #1fab54, 1, end color #1fab54-ը և թիվն start color #7854ab, start text, ի, ն, ք, ը, end text, end color #7854ab բոլոր թվերի համար բաժանարար են:
3, colon, start color #1fab54, 1, end color #1fab54, equals, 3
3, colon, start color #7854ab, 3, end color #7854ab, equals, 1
3, colon, start color #7854ab, 3, end color #7854ab, equals, 1
Թվերի դասակարգում
Գրեթե բոլոր թվերը կարելի է բաժանել երկու խմբի՝ պարզ թվեր և բաղադրյալ թվեր:
Պարզ թվեր
Պարզ թիվն ունի միայն 2 բաժանարար:
Պարզ թվի միակ բաժանարարներն են start color #1fab54, 1, end color #1fab54-ը և հենց start color #7854ab, start text, թ, ի, վ, ն, space, ի, ն, ք, ը, end text, end color #7854ab:
7-ը պարզ թիվ է: start color #1fab54, 1, end color #1fab54-ը և start color #7854ab, 7, end color #7854ab-ը դրա միակ բաժանարարներն են: Այն ոչ մի այլ բնական թվի առանց մնացորդի չի բաժանվում:
Արի պատկերների միջոցով փորձենք հասկանալ պարզ թվերը:
Ագարակատեր Միհրանը ամենաշատ հավկիթներն ածող հավերի համար վանդակ է պատրաստում: Նա ունի 7 հավ և փորձում է հասկանալ, թե ինչպես պետք է դրանց դասավորել վանդակներում: Նա հավերին ուզում է հավասարաչափ խմբերի բաժանել:
Միակ տարբերակը 7 հավ պարունակող 1 շարք կազմելն է:
Ցանկացած այլ դասավորության դեպքում յուրաքանչյուր շարքում միևնույն քանակով հավ չի լինի:
Եթե թիվը միայն մեկ եղանակով է հնարավոր բաժանել հավասարաչափ խմբերի, ապա այդ թիվը պարզ է:
Բաղադրյալ թվեր
Բաղադրյալ թվերը 2-ից ավելի բաժանարարներ ունեն:
16-ը բաղադրյալ թիվ է: 16-ի բաժանարարներն են 1, ;, 2, ;, 4, ;, 8 և 16 թվերը: 16-ը բոլոր այս թվերին բաժանվում է առանց մնացորդի:
Արի պատկերների միջոցով փորձենք հասկանալ բաղադրյալ թվերը:
Ագարակատեր Միհրանն ուզում է հավերի ածած հավկիթների համար նոր արկղեր պատրաստել: Նա ուզում է, որ ամեն արկղում 16 հավկիթ տեղավորվի:
Նա կարող է 16 հավկիթ պարունակող 1 շարք կազմել:
Նա կարող է նաև 8 հավկիթ պարունակող 2 շարք կազմել:
4 հավկիթ պարունակող 4 շարք նույնպես կարող է կազմել:
Բաղադրյալ թվերը հավասարաչափ խմբերի կարելի է բաժանել մեկից ավելի եղանակներով:
1 թիվը
1 թիվը ոչ մի դասակարգման մեջ չի մտնում: Այն ոչ պարզ է, ոչ բաղադրյալ:
Պարապիր պարզ և բաղադրյալ թվերի հետ աշխատել
Պարզ և բարդ թվերի վերաբերյալ մարտահրավեր
Ստորև բերված խնդիրները լուծելու համար օգտվիր տրված հուշումներից:
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։