If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Անկյան տեսակները․ ամփոփում

Կրկնիր անկյան տեսակները՝ սուր, ուղիղ, բութ և փռված։  Վարժություններում տարբերակիր և կառուցիր անկյուններ։

Անկյունների չափերի ամփոփում

Անկյան տեսակԱնկյան չափ (աստիճաններով)
Սուր0-ի և 90-ի միջև
Ուղիղ90
Բութ90-ի և 180-ի միջև
Փռված180

Ուղիղ անկյուններ

Ուղիղ անկյունն 90 անկյունն է։ Ուղիղ անկյունն ունի կատարյալ անկյան տեսք՝ ուղղանկյունաձև թղթի անկյան նման։ Ահա ուղիղ անկյան օրինակ։

Փռված անկյուններ

Փռված անկյունը 180 անկյունն է։ Փռված անկյունն ուղիղ գծի տեսքն ունի։ Ահա փռված անկյան օրինակ։

Սուր անկյուններ

Սուր անկյունն այն անկյունն է, որը փոքր է 90-ից։ Ահա սուր անկյան օրինակ։
Երբ մենք համեմատում ենք սուր անկյունն ուղիղ անկյան հետ, կարող ենք տեսնել, որ սուր անկյունը փոքր է 90-ից։

Բութ անկյուններ

Բութ անկյունն այն անկյունն է, որը մեծ է 90-ից, բայց փոքր է 180-ից։ Ահա բութ անկյան օրինակ։
Երբ համեմատում ենք բութ անկյունն ուղիղ անկյան հետ, կարող ենք տեսնել, որ այն մեծ է 90-ից։
Երբ համեմատում ենք բութ անկյունը փռված անկյան հետ, կարող ենք տեսնել, որ բութ անկյունը փոքր է 180-ից։
Ուզո՞ւմ ես իմանալ ավելին անկյան տեսակների մասին։ Նայիր այս տեսանյութը։

Վարժությունների շարք 1․ Տարբերակիր անկյունները

Խնդիր 1ա
Հետևյալ անկյունը սո՞ւր է, ուղի՞ղ, բո՞ւթ, թե՞ փռված։
Ընտրիր ճիշտ պատասխանը։

Ուզո՞ւմ ես փորձել նմանատիպ խնդիրներ։ Տես այս վարժությունը։

Վարժությունների շարք 2․ Անկյունները դիագրամներում և նկարներում

Խնդիր 2ա
Ինչպիսի՞ անկյուն է կանաչով ընդգծված այս անկյունը։
Ընտրիր ճիշտ պատասխանը։

Ուզո՞ւմ ես լուծել նմանատիպ խնդիրներ։ Տես այս վարժությունը։

Վարժությունների շարք 3․ Պատկերիր անկյունների տեսակները

Խնդիր 3ա
Տեղաշարժիր անկյան գագաթը դեպի A կետը։
Տեղաշարժիր անկյան մեկ ուրիշ կետ այնպես, որ ճառագայթն անցնի B կետով։
Այնպես արա, որ մյուս ճառագայթն անցնի սև կետերից այն մեկի միջով, որն անկյունը կդարձնի փռված։
Անկյան մոտի աղեղի նշանը ցույց է տալիս անկյան չափը։

Ուզո՞ւմ ես լուծել նմանատիպ խնդիրներ։ Տես այս վարժությունը։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: