If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Մնացորդ․ ներածություն

Ցույց ենք տալիս, որ մնացորդը հենց այն է, ինչը մնում է բաժանման խնդրի վերջում: Հեղինակ՝ Սալ Քան։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Եկեք յոթը բաժանենք երեքի։ Սա անելու համար պետք է տեսնել, թե քանի խումբ երեք կարող է տեղավորվել յոթի մեջ։ Եկեք նկարենք յոթ կլորակ։ Եկեք ստեղծենք երեքական խմբեր։ Մեկ խումբ, երկու խումբ և այլևս չեմ կարող ստեղծել ավել խմբեր, քանի որ այս մեկ հատը մնում է դրսում։ Դա էլ հենց մեր մնացորդն է, որն առաջանում է, երբ ստեղծում ենք այնքան երեքական խմբեր, որքան կարող ենք։ Եվ երբ մենք գրում ենք յոթ բաժանած երեք՝ մենք կլոր թիվ չենք ստանում, քանի որ մենք ունենք մնացորդ։ Եվ պատասխանը լինում է երկու, մեկ մնացորդ։ Եվ դա ակնհայտ է, քանի որ երկու անգամ երեք լինում է վեց։ Վեց գումարած մեկ կլինի յոթ։ Եկեք անենք ուրիշը։ Եկեք պատկերացնենք տասնհինգը բաժանած չորսի։ Նկարենք տասնհինգ կլորակ և եկեք բաժանենք չորսական խմբերի։ Բայց ես կրկին չեմ կարողանա մինչև վերջ անել, քանի որ վերջում առաջանում է երեք մնացորդ։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ տասնհինգ բաժանած չորսի հավասար է երեք և երեք մնացորդ։ Տասնհինգում կա երեք հատ չորս և երեք մնացորդ։ Այսինքն՝ երեք անգամ չորս լինում է տասներկու։ Գումարած երեք ստանում ենք տասնհինգ։ Եկեք այժմ օգտագործենք սա մեր սյունակով բաժանման համար։ Օրինակ՝ ես ուզում եմ յոթանասունհինգը բաժանել չորսի։ Բաժանենք սյունակներով։ Յոթում կա մեկ հատ չորս։ Եվ մեկ անգամ չորս լինում է չորս։ Յոթից հանած չորս կստանանք երեք։ Իջեցնենք հինգը։ Լինում է երեսունհինգ։ Երեսունհինգի մեջ կա ութ հատ չորս։ Այսինքն՝ վերևում ավելացնում ենք ութ։ Ութ անգամ չորս լինում է երեսուներկու։ Երեսունհինգ հանած երեսուներկու լինում է երեք և երեքի մեջ արդեն չի տեղավորվում չորս։ Այսինքն՝ յոթանասունհինգը բաժանած չորսի լինում է տասնութ և երեք մնացորդ։