Եթե տեսնում ես այս հաղորդագրությունը, նշանակում է՝ մեզ չի հաջողվում կայքում արտաքին ռեսուրսներ բեռնել։

If you're behind a web filter, please make sure that the domains *.kastatic.org and *.kasandbox.org are unblocked.

Հիմնական նյութ

Քառանկյուններ. ամփոփում

Ամփոփիր քառանկյան տեսակները՝ զուգահեռագիծ, սեղան, շեղանկյուն, ուղղանկյուն և քառակուսի։  Հետո մի քանի խնդիր լուծիր։

Քառանկյուններ․ ամփոփում

ՏեսակՍահմանումՕրինակ
Քառանկյուն4 կողմանի բազմանկյուն
Զուգահեռագիծ2 զույգ զուգահեռ կողմերով քառանկյուն
ՍեղանՄիայն 1 զույգ զուգահեռ կողմերով քառանկյուն
Ուղղանկյուն4 ուղիղ անկյուններով քառանկյուն
Շեղանկյուն4 հավասար կողմերով քառանկյուն
Քառակուսի4 հավասար կողմերով և 4 ուղիղ անկյուններով քառանկյուն
Յուրաքանչյուր պատկերի մասին ավելին իմանալու և դրանք ճանաչելու համար շարունակիր կարդալ։

Ի՞նչ է քառանկյունը։

Քառակյունը 4 կողմ ունեցող բազմանկյուն է:
Այս պատկերները քառանկյուններ են.
Այս պատկերները քառանկյուններ ՉԵՆ:

Առաջին պատկերը փակ չէ, հետևաբար բազմանկյուն չէ:
Երկրորդ պատկերը բազմանկյուն է, որն ունի 5 կողմեր:

Վարժությունների շարք 1. Ճանաչիր քառանկյունները

Խնդիր 1ա
Հետևյալ պատկերներից ո՞ր ԵՐԿՈՒՍՆ են քառանկյուն:
Ընտրիր բոլոր ճիշտ պատասխանները։

Ուզո՞ւմ ես ավելին իմանալ քառանկյունների մասին: Նայիր այս տեսանյութերը.
Քառանկյունների տեսակները
Քառանկյունների հատկությունները
Քառանկյունների դասակարգումը

Ի՞նչ է զուգահեռագիծը։

Զուգահեռագիծը քառանկյուն է, որի կողմերը զույգ առ զույգ զուգահեռ են: Այս պատկերներում նույն գույնի կողմերը զուգահեռ են:

Վարժությունների շարք 2․ Տարբերակիր զուգահեռագծերը

Խնդիր 2ա
Հետևյալ պատկերներից որո՞նք են զուգահեռագծեր:
Ընտրիր բոլոր ճիշտ պատասխանները։

Ինչ է սեղանը

Սեղանը քառանկյուն է, որն ունի միայն 1 զույգ զուգահեռ կողմեր:
Խնդիր 3ա
Հետևյալ պատկերներից ո՞ր ԵՐԿՈՒՍՆ են սեղան:
Ընտրիր բոլոր ճիշտ պատասխանները։

Ինչ է ուղղանկյունը

Ուղղանկյունը քառանկյուն է, որն ունի 4 ուղիղ անկյուններ:
Խնդիր 4ա
Հետևյալ պատկերներից ո՞ր ԵՐԿՈՒՍՆ են ուղղանկյուն:
Ընտրիր բոլոր ճիշտ պատասխանները։

Ի՞նչ է շեղանկյունը։

Շեղանկյունը քառանկյուն է, որի բոլոր 4 կողմերը հավասար են:
Խնդիր 5ա
Հետևյալ պատկերներից ո՞ր ԵՐԿՈՒՍՆ են շեղանկյուն:
Ընտրիր բոլոր ճիշտ պատասխանները։

Ի՞նչ է քառակուսին։

Քառակուսին քառանկյուն է, որի բոլոր 4 կողմերը հավասար են, և բոլոր 4 անկյուններն ուղիղ են:
Խնդիր 6ա
Հետևյալ պատկերներից ո՞ր ԵՐԿՈՒՍՆ են քառակուսի:
Ընտրիր բոլոր ճիշտ պատասխանները։

Վարժությունների շարք 7. Գիտելիքների համադրում

Խնդիր 7ա
Բոլոր զուգահեռագծերի հանդիպակաց կողմերը հավասար են և զուգահեռ:
Հետևյալ քառանկյուններից որո՞նք են զուգահեռագծեր:
Միանման սլաքները ցույց են տալիս հանդիպակաց զուգահեռ կողմերը:
Զուգահեռագիծ
Ոչ զուգահեռագիծ

Ուզո՞ւմ ես փորձել նման այլ խնդիրներ: Նայիր այս առաջադրանքները.
Ճանաչել քառանկյունները
Քառանկյունների տեսակները
Դասակարգել քառանկյունները

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: