If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ուղղանկյան մակերեսը․ ամփոփում

Կրկնիր ուղղանկյան մակերեսի հիմունքները և փորձիր մի քանի գործնական խնդիր լուծել։

Ինչ է մակերեսը

Մակերեսը երկչափ պատկերի զբաղեցրած տեղն է հարթության վրա: Կարող ենք նաև ասել, որ մակերեսը հարթության այն մասի չափն է, որը պատկերը ծածկում է:
Օրինակ՝ ստորև բերված ուղղանկյունն ունի 12 քառակուսի միավոր մակերես, քանի որ այն ծածկում է 12 քառակուսի միավոր:
Ուզո՞ւմ ես իմանալ ավելին մակերեսի գաղափարի մասին: Նայիր այս տեսանյութը:

Ուղղանկյան մակերեսի բանաձևը

Ուղղանկյան մակերեսը գտնելու համար պետք է ուղղանկյան երկարությունը բազմապատկել լայնությունով:
Ուղղանկյան մակերես=Երկարություն×Լայնություն
Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչպես է ստացվում այս բանաձևը: Նայիր այս տեսանյութը:

Օրինակ 1

Մակերես=Երկարություն×Լայնություն
Մակերես=6×2
Մակերես=12 քառակուսի միավոր

Օրինակ 2

Մակերես=Երկարություն×Լայնություն
Մակերես=7×4
Մակերես=28 քառակուսի միավոր

Վարժությունների շարք 1. Բազմապատկիր՝ մակերեսը գտնելու համար

Խնդիր 1ա
Գտիր ուղղանկյան մակերեսը:
  • Քո պատասխանը պետք է լինի
  • ամբողջ թիվ, օրինակ՝ 6
  • պարզեցված կանոնավոր կոտորակ, օրինակ՝ 3/5
  • պարզեցված անկանոն կոտորակ, օրինակ՝ 7/4
  • խառը թիվ, օրինակ՝ 1 3/4
  • վերջավոր տասնորդական կոտորակ, օրինակ 0,75
  • Պիի բազմապատիկ, օրինակ՝ 12 պի կամ 2/3 պի
քառակուսի միավոր

Ուզո՞ւմ ես փորձել այլ խնդիրներ ուղղանկյան մակերեսի վերաբերյալ: Լուծիր այս առաջադրանքը.
Ուղղանկյան մակերեսը

Վարժությունների շարք 2. Հաշվիր միավոր քառակուսիների քանակը՝ մակերեսը գտնելու համար։

Խնդիր 2ա
Գտիր պատկերի մակերեսը: Գծապատկերում յուրաքանչյուր քառակուսի 11 քառակուսի միավոր է:
  • Քո պատասխանը պետք է լինի
  • ամբողջ թիվ, օրինակ՝ 6
  • պարզեցված կանոնավոր կոտորակ, օրինակ՝ 3/5
  • պարզեցված անկանոն կոտորակ, օրինակ՝ 7/4
  • խառը թիվ, օրինակ՝ 1 3/4
  • վերջավոր տասնորդական կոտորակ, օրինակ 0,75
  • Պիի բազմապատիկ, օրինակ՝ 12 պի կամ 2/3 պի
քառակուսի միավոր

Վարժությունների շարք 3. Բարդ խնդիրներ

Խնդիր 3ա
Կատվի և թռչունի այս նկարն ունի 56 քառակուսի սանտիմետր մակերես: Նկարի բարձրությունը 7 սանտիմետր է:
Գտիր նկարի լայնությունը:
  • Քո պատասխանը պետք է լինի
  • ամբողջ թիվ, օրինակ՝ 6
  • պարզեցված կանոնավոր կոտորակ, օրինակ՝ 3/5
  • պարզեցված անկանոն կոտորակ, օրինակ՝ 7/4
  • խառը թիվ, օրինակ՝ 1 3/4
  • վերջավոր տասնորդական կոտորակ, օրինակ 0,75
  • Պիի բազմապատիկ, օրինակ՝ 12 պի կամ 2/3 պի
սանտիմետր

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: