Հիմնական նյութ
Նախապատրաստվել 10-րդ դասարանին
Դասընթաց․ (Նախապատրաստվել 10-րդ դասարանին) > Բաժին 5
Դաս 2: Քառակուսային հավասարումներ- Քառակուսային հավասարումների լուծումը` արտադրիչների վերլուծելով
- Քառակուսային հավասարումների լուծումը` արտադրիչների վերլուծելով
- 1-ից տարբեր ավագ անդամի գործակցով քառակուսային հավասարումների լուծումը արտադրիչների վերլուծելով
- Քառակուսային հավասարումների լուծումը արտադրիչների վերլուծելով (ներածություն)
- Քառակուսային հավասարումների լուծումը` արտադրիչների վերլուծելով
- Քառակուսային հավասարումների լուծումը արտադրիչների վերլուծելով․ ամփոփում
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Քառակուսային հավասարումների լուծումը` արտադրիչների վերլուծելով
Սովորիր լուծել (x-1)(x+3)=0 նման քառակուսային հավասարումներ և կիրառել արտադրիչների վերլուծելու մեթոդը՝ այլ տեսքի հավասարումներ լուծելու համար:
Ի՞նչ պետք է իմանաս դու մինչև այս դասին անցնելը
Ի՞նչ կսովորես դու այս դասում
Մինչ այժմ դու լուծել ես գծային հավասարումներ, որոնք պարունակել են ազատ անդամներ և առաջին աստիճան բարձրացրած փոփոխականով անդամներ՝ x, start superscript, 1, end superscript, equals, x:
Հնարավոր է նաև, որ լուծած լինես երկու կողմից քառակուսի արմատ հանելու միջոցով լուծվող որոշ մասնավոր տեսքի քառակուսային հավասարումներ, որոնք պարունակում են երկրորդ աստիճան բարձրացրած փոփոխական և թիվ:
Այս դասին կսովորես քառակուսային հավասարումներ լուծելու նոր եղանակներ: Մասնավորապես՝
- ինչպես լուծել left parenthesis, x, minus, 1, right parenthesis, left parenthesis, x, plus, 3, right parenthesis, equals, 0 տեսքի հավասարումները և
- ինչպես կիրառել արտադրիչների վերլուծության եղանակներն այլ տեսքի քառակուսային հավասարումները left parenthesisինչպիսին է x, squared, minus, 3, x, minus, 10, equals, 0, right parenthesis նախ արտադրիչների վերլուծելու և ապա լուծելու համար:
Արտադրիչների վերլուծված քառակուսային հավասարումների լուծում
Դիցուք պետք է լուծել left parenthesis, x, minus, 1, right parenthesis, left parenthesis, x, plus, 3, right parenthesis, equals, 0 քառակուսային հավասարումը:
Սա երկու արտահայտությունների արտադրյալ է, որը հավասար է զրոյի: Ուշադրություն դարձրու, որ x-ի ցանկացած արժեք, որը left parenthesis, x, minus, 1, right parenthesis-ը կամ left parenthesis, x, plus, 3, right parenthesis-ը դարձնում է զրո, նրանց արտադրյալը ևս դարձնում է զրո:
Տեղադրելով x, equals, 1 կամ x, equals, minus, 3 ստացվում է ճիշտ հավասարություն՝ 0, equals, 0, այսպիսով դրանք հանդիսանում են հավասարման ճիշտ լուծումներ:
Հիմա փորձիր ինքդ մի քանի հավասարում լուծել:
Հարց մտորելու համար
Ծանոթագրություն զրոյով բազմապատկման հատկության մասին
Ինչպե՞ս ենք իմանում, որ բացի մեր եղանակով գտած երկու լուծումից այլ լուծումներ չկան:
Պատասխանն ակնհայտ է դառնում զրոյով բազմապատկման հատկությունից:
Եթե երկու արտահայտությունների արտադրյալը զրո է, ապա արտահայտություններից գոնե մեկը հավասար է զրոյի:
Մեր ստացած լուծումներից տարբեր x-ի ցանկացած արժեք տեղադրելով ստացվում է զրոյից տարբեր երկու թվերի արտադրյալ, ինչը նշանակում է, որ այն զրո չէ: Հետևաբար, մենք գիտենք, որ ստացել ենք հնարավոր լուծումները:
Լուծել արտադրիչների վերլուծելով
Դիցուք ցանկանում ենք լուծել x, squared, minus, 3, x, minus, 10, equals, 0 հավասարումը: Ընդամենը պետք է արտադրիչների վերլուծել x, squared, minus, 3, x, minus, 10 քառակուսային եռանդամը և լուծել ինչպես առաջ:
x, squared, minus, 3, x, minus, 10-ը արտադրիչների վերլուծելիս ստացվում է left parenthesis, x, plus, 2, right parenthesis, left parenthesis, x, minus, 5, right parenthesis:
Հավասարման ամբողջական լուծումն այսպիսին է.
Հիմա քո հերթն է որոշ հավասարումներ ինքնուրույն լուծելու համար: Հիշիր, որ հավասարումներն արտադրիչների վերլուծելու համար տարբեր եղանակներ ենք կիրառում։
Լուծել x, squared, plus, 5, x, equals, 0:
Լուծել x, squared, minus, 11, x, plus, 28, equals, 0:
Լուծել 4, x, squared, plus, 4, x, plus, 1, equals, 0:
Լուծել 3, x, squared, plus, 11, x, minus, 4, equals, 0:
Վերադասավորել մինչև արտադրիչների վերլուծելը
Կողմերից մեկը պետք է լինի զրո:
Ահա թե ինչպես է x, squared, plus, 2, x, equals, 40, minus, x-ի լուծումը ընթանում.
Մինչ արտադրիչների վերլուծելը, մենք ձևափոխեցինք հավասարումը, որպեսզի բոլոր անդամները լինեն մի մասում, և մյուս մասը լինի զրո: Միայն դրանից հետո հնարավոր եղավ վերլուծել արտադրիչների և կիրառել լուծման մեր եղանակը:
Ընդհանուր արտադրիչի վրա բաժանում
Ահա թե ինչպես է 2, x, squared, minus, 12, x, plus, 18, equals, 0-ի լուծումն ընթանում.
Բոլոր անդամները ունեին ընդհանուր արտադրիչ, այսպիսով, երկու կողմն էլ բաժանեցինք 2-ի: Զրոյի մասը մնաց զրո, ինչը ավելի հեշտացրեց վերլուծության ընթացքը:
Հիմա փորձիր ինքդ մի քանի հավասարում լուծել:
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
- Ինչ է թերի քառակուսային հավասարումը(1 ձայն)
- ax2+bx+c=0(a≠0) քառակուսային հավասարումը անվանում են թերի,եթե b և c թվերից գոնե մեկը հավասար է զրոյի:(1 ձայն)