Հիմնական նյութ
Նախապատրաստվել 10-րդ դասարանին
Դասընթաց․ (Նախապատրաստվել 10-րդ դասարանին) > Բաժին 1
Դաս 3: Ռացիոնալ թվեր- Ռացիոնալ և իռացիոնալ թվեր. ներածություն
- Դասավորել ռացիոնալ թվերը
- Ռացիոնալ թվերի համեմատում
- Գումարել և հանել ռացիոնալ թվերը․ 79% - 79,1 - 58 1/10
- Ռացիոնալ թվերի գումարում և հանում. 0,79 - 4/3 - 1/2 + 150%
- Բացասական կոտորակների գումարում և հանում
- Գումարել տարբեր նշաններով սովորական կոտորակները
- Կոտորակների գումարում և հանում
- Բազմապատկել դրական և բացասական կոտորակները
- Բազմապատկել դրական և բացասական կոտորակները
- Բաժանել բացասական կոտորակները
- Բաժանել դրական և բացասական սովորական կոտորակները
- Խառը թվերի բաժանում
- Խառը թվերի բաժանում
- Ռացիոնալ թվերի վերաբերյալ տեքստային խնդիր։ Word
- Ռացիոնալ թվերի վերաբերյալ տեքստային խնդիր։ Ծաղկեփնջեր
- Ռացիոնալ թվերի վերաբերյալ տեքստային խնդիր։ Տաքսի
- Ռացիոնալ թվերի վերաբերյալ տեքստային խնդիր: Սառույց
- Ռացիոնալ թվերի վերաբերյալ տեքստային խնդիր: Համակարգիչներ
- Ռացիոնալ թվերի վերաբերյալ տեքստային խնդիր: Բաժնետոմսեր
- Ռացիոնալ թվերի վերաբերյալ տեքստային խնդիր։ Հաշվի ստուգում
- Ռացիոնալ թվերի վերաբերյալ տեքստային խնդիրներ
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Ռացիոնալ թվերի վերաբերյալ տեքստային խնդիր։ Word
Սկզբում պատկերավոր կերպով ներկայացրու այս տեքստային խնդիրը, իսկ հետո սովորական կոտորակների և տասնորդական կոտորակների հանման ու բազմապատկման միջոցով գտիր պատասխանը: Հեղինակ՝ Սալ Քան։
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։
Տեսանյութի սղագրությունը
Նախ, խնդիրը համառոտագրենք: Գծենք էջը՝ սպիտակ գույնով, որովհետև էջերը հիմնականում հենց սպիտակ են: Ահա մեր էջը: Մեջտեղում գծենք այն պատկերը, որը էջի կենտրոնում պետք է հայտնվի: Էջի լայնությունը համաձայն խնդրի պահանջի 21, 59 սմ է, Այսինքն, այ սա: Իսկ պատկերի լայնությունը՝ 13, 09 սմ: Մեզանից պահանջվում է գտնել, պատկերի և էջի միջև այս տարածությունը, այսինքն՝ լուսանցքը, ընդ որում ձախ լուսանցքը: Կարևոր է հասկանալ, որ ձախ և աջ լուսանցքներն իրար հավասար են, քանի որ պատկերը էջի մեջտեղում է: Այ այսպես, անհայտը նշանակենք x-ով: x-ով կնշանակենք նաև աջ կողմի լուսանցքը: Ի՞նչպես է սա պետք գտնել: Նախ, առաջարկում եմ գտնել 2 լուսանցքները միասին: Այսինքն, 21, 59 սմ-ից հանենք պատկերի լայնությունը՝ 13, 09 սմ: Գրենք, 1-ին հարց՝ 21, 59-ից հանենք 13, 09 Թվերն առաջարկում եմ գրել իրար տակ, որպեսզի ավելի հեշտ կատարենք գործողությունը: 21, 59-ը հանած 13, 09 9-ից հանած 9-ը՝ 0 5-ից հանած 0՝ 5 11-ից հանած 3՝ 8 արդյունքում ստացանք 8, 50 , որը նույնն է, թե՝ 8, 5 տասնորդական: Հիշենք, որ վերջին 0-ն արտահայտության արժեքը չի փոխում: հավասար է՝ 8 ամբողջ 5 տասնորդական սմ: Սա ընդհանուր լուսանցքի լայնությունն է, թե աջ, թե ձախ կողմի: Քանի որ, աջ և ձախ կողմի լուսանցքներն իրար հավասար են, այսինքն՝ 8 ամբողջ 5 տասնորդականը կարող ենք բաժանել 2-ի, մեկ լուսանցքի լայնությունը ստանալու համար: 2-րդ հարց՝ 8 ամբողջ 5 տասնորդական բաժանած 2 Սա մեր x-ն է, գրենք, հավասար է x: Բաժանման գործողությունը կրկին կատարենք ինքնուրույն, խորհուրդ եմ տալիս հրաժարվել հաշվիչ օգտագործելուց: 8 ամբողջ 5 բաժանած 2 8-ի մեջ 2-ը 4 անգամ է, 4 անգամ 2՝ 8 8-ից հանած 8՝ 0, իջեցնենք 5-ը 5-ի մեջ՝ 2-ը 2 անգամ է 2 անգամ 2՝ 4, 5-ից հանած 4՝ 1, իջեցնենք մի 0, 10-ի մեջ 2-ը 5 անգամ է, 5 անգամ 2՝ հենց 10 ստացանք 0 մնացորդ: Քանորդն է՝ 4 ամբողջ 25 հարյուրերորդական։ Այսինքն, մեր x-ը հավասար է 4 ամբողջ 25 հարյուրերորդական Այստեղ գրենք, x-ը հավասար է 4 ամբողջ 25 հարյուրերորդական սմ։ Սա ձախ կողմի լուսանցքի լայնությունն էր, ինչպես նաև՝ աջի: Վերջ, խնդիրը լուծված է: