If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Քառակուսային եռանդամը վերլուծել արտադրիչների․ ամփոփում

Քառակուսային եռանդամների վերլուծումն արտադրիչների շատ նման է երկանդամների բազմապատկմանը՝ ուղղակի հակառակ գործողությամբ։ Օրինակ՝  x^2+3x+2 քառակուսային եռանդամը վերլուծում ենք արտադրիչնեի հետևյալ կերպ․  (x+1)(x+2), որովհետև  (x+1)(x+2) բազմապատկելիս ստանում ենք  x^2+3x+2։ Այս հոդվածով ամփոփում ենք քառակուսային եռանդամը երկու երկանդամների արտադրյալի տեսքով ներկայացնելու եղանակները։

Օրինակ

Արտահայտությունը վերլուծիր երկու երկանդամների արտադրյալի։
x2+3x+2
Հարկավոր է արտահայտությունն այսպիսի տեսքի բերել․
(x+a)(x+b)
(x+a)(x+b) արտահայտությունը բացելը մեզ հուշում կտա։
x2+3x+2=(x+a)(x+b)=x2+ax+bx+ab=x2+(a+b)x+ab
Հետևաբար, (a+b)=3 և ab=2։
a-ի ու b-ի հետ մի փոքր խաղալուց հետո հասկանում ենք, որ a=1 և b=2 հավասարումները բավարարում են պայմաններին։
Տեղադրելով արժեքները՝ ստանում ենք․
(x+1)(x+2)
Նաև կարող ենք բազմապատկել երկանդամները և ստուգել պատասխանը․
 (x+1)(x+2)= x2+2x+x+2= x2+3x+2
Այո, մենք ստացանք տրված արտահայտությունը, հետևաբար մեր լուծումը սա է․
(x+1)(x+2)
Ուզո՞ւմ ես ուրիշ օրինակ տեսնել։ Դիտիր տեսանյութը։

Պարապիր

Քառակուսային արտահայտությունը վերլուծիր երկու երկանդամների արտադրյալի։
x2x42=

Ուզո՞ւմ ես ավելի շատ պարապել։ Դիտիր վարժությունը։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: