If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Դասընթաց․ (Նախապատրաստվել 7-րդ դասարանին)  > Բաժին 1

Դաս 1: Գործողություններ բնական թվերով

Երկնիշ թվերի բաժանում. 9815 ։ 65

Սովորիր 9815-ը բաժանել 65-ի:  Պատասխանը մնացորդ չի պարունակում: Հեղինակ՝ Սալ Քան։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Եկեք ինը հազար ութ հարյուր տասնհինգը բաժանենք վաթսունհինգի վրա։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս դադարեցնել տեսանյութը և ինքնուրույն մտածել։ Եկեք սա գրենք այսպես։ Ինը հազար ութ հարյուր տասնհինգ բաժանած վաթսունհինգի։ Եվ մենք այսպես ենք գրում, քանի որ սա ավելի հեշտ տարբերակ է։ Մտածում ենք՝ քանի վաթսունհինգ կա ինը թվի մեջ։ Իննի մեջ վաթսունհինգ չկա, ուրեմն շարժվենք առաջ։ Քանի՞ վաթսունհինգ կա իննսունութի մեջ։ Վաթսունհինգ անգամ մեկ հավասար է վաթսունհինգի։ Վաթսունհինգ անգամ երկու հավասար է հարյուր երեսունի։ Սա արդեն մեծ է իննսունութից, ուրեմն կվերցնենք վաթսունհինգ անգամ մեկը։ Մեկ անգամ վաթսունհինգ հավասար է վաթսունհինգի։ Իննսունութ հանած վաթսունհինգ, ութ հանած հինգ՝ երեք, ինը հանած վեց՝ երեք։ Ստացանք երեսուներեք։ Իջեցնում ենք մեկը։ Տեսեք` վաթսունհինգը մոտ է յոթանասունին։ Եկեք գրենք դա։ Եվ երեք հարյուր երեսունմեկն էլ մոտ է երեք հարյուրին։ Եկեք մտածենք, թե քանի՞ յոթանասուն կա երեք հարյուրի մեջ։ Գիտենք, որ յոթ անգամ չորս հավասար է քսանութի։ Ուրեմն յոթանասուն անգամ չորս կստանանք երկու հարյուր ութսուն։ Դա էլ մոտ է երեք հարյուրին։ Դե ենթադրենք, որ չորս վաթսունհինգ կա նաև երեք հարյուր երեսունմեկի մեջ։ Չորս անգամ հինգ հավասար է քսանի, զրոն գրում ենք, երկուսը՝ փոխանցում, չորս անգամ վեց՝ քսանչորս, գումարած երկու՝ քսանվեց։ Ստացանք երկու հարյուր վաթսուն։ Մեկ հանած զրո՝ մեկ։ Երեքից չենք կարող հանել վեց, ուրեմն պարտք ենք վերցնում։ Ստացանք տասներեք հանած վեց, այսինքն՝ յոթ։ Յոթանասունմեկը վաթսունհինգից մեծ է, նշանակում է, որ վաթսունհինգը երեք հարյուր երեսունմեկի մեջ չորս անգամ չէ։ Եկեք սա ջնջենք։ Եվ երեք հարյուր երեսունմեկի մեջ կլինի հինգ անգամ վաթսունհինգ։ Հինգ անգամ հինգ հավասար է քսանհինգի, հինգը գրում ենք, երկուսը՝ փոխանցում։ Հինգ անգամ վեց հավասար է երեսունի, գումարած երկու՝ երեսուներկուսի։ Ստացանք երեք հարյուր քսանհինգ։ Երեք հարյուր երեսունմեկ հանած երեք հարյուր քսանհինգ հավասար է վեցի։ Ահա, հիմա ամեն ինչ ճիշտ է։ Իջեցնում ենք հաջորդ նիշը։ Ստացանք վաթսունհինգ։ Դե վաթսունհինգի մեջ էլ վաթսունհինգը մեկ անգամ է։ Ուրեմն ստացանք վաթսունհինգ հանած վաթսունհինգ։ Դա էլ հավասար է զրոյի։ Մնացորդ չունենք։ Եվ ինը հազար ութ հարյուր տասնհինգի մեջ վաթսունհինգը կրկնվում է հարյուր հիսունմեկ անգամ։